Արմինֆո. 2021 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 974․2 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 94․1%-ը: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվությունում:
Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածի 2020թ․ ցուցանիշը գերազանցել են11․2 %-ով կամ 98.4 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 5.7 %-ով կամ 52.5 մլրդ դրամով, իսկ 2018 թվականինը՝ 36.0 %-ով կամ 258.0 մլրդ դրամով։
20.08. 2021թ․ դրությամբ հարկերի անցումային գերավճարը կազմել է - 4.1 մլրդ դրամ, 2020 թ. - 228.2 մլն դրամի, 2019 թ. - 136․6 մլրդ դրամի և 2018 թ. -55 մլրդ դրամի դիմաց։
Նշենք, որ համաձայն 2021 թվականի համար հաստատված պետական բյուջեի, պետական գանձարանի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 509 միլիարդ 462 միլիոն 935 հազար դրամ: Հարկային մուտքերը (հարկային հավաքագրումներն ու պետական տուրքերը) կկազմեն 1 տրլն 440 մլրդ 136 մլն 839.5 հազար դրամ: Ս. թ. հուլիսի սկզբին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել էր, որ 2021 թ. առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների արդյունքների հիման վրա կատարվել են ճշգրտումներ, և պետական բյուջեում ամրագրված 1 տրլն 440 մլրդ դրամ ցուցանիշն աճել է մինչև 1 տրլն 480 մլրդ դրամ, ապա՝ ևս 30 մլրդ դրամով ' մինչև 1 տրլն 510 մլրդ դրամ:
![]() | 4.63 | 0.01 |
![]() | 383.12 | 0.00 |
![]() | 452.35 | 1.99 |
![]() | 522.04 | 0.73 |
![]() | 278.37 | 1.21 |
![]() | 26.05 | 0.06 |
![]() | 53.85 | 0.05 |
![]() | 484.29 | 2.26 |