
Արմինֆո. Արմսվիսբանկի նպատակն է Հայաստանում ստեղծել կայուն, միջազգային շուկաներում մրցունակ արտադրությունները, որոնք կարող են ինքնուրույն գործել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:
Այս համատեքստում նա նշել է, որ բանկը լուրջ քայլեր է իրականացնում արտահանմանը կողմնորոշված ձեռնարկությունների վարկավորման համար: "Այն երկիրը, որը կարող է արտադրել և արտահանել, լուրջ հեռանկարներ ունի։ Սա է Հայաստանի ապագան", - նշել է Մաչանյանը։
Ընդ որում, Արմսվիսբանկի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքներ և ծառայություններ արտահանող ձեռնարկությունների վարկերի գծով բանկի պորտֆելն աճում է։ "Կառավարությունը վերջին տարիներին նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, խթանում է ձեռնարկությունների վերազինումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Այս առումով համահունչ ենք աշխատում։ Ասեմ ավելին. մենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները սկսել ենք նույնիսկ մի փոքր ավելի վաղ", - հավելել է Մաչանյանը։
Խոսելով, ընդհանուր առմամբ, Արմսվիսբանկի վարկային պորտֆելի մասին, նա նշել է, որ գրանցվում է 20-25% տարեկան աճ: "Արմսվիսբանկի գործունեության պատմությունը ցույց է տալիս, որ մենք թռիչքային աճի կողմնակիցներ չենք, մենք ունենք բնական աճ։ Իսկ կտրուկ թռիչքներ չկան, որովհետև ամեն ինչ արվում է մտածված ու հիմնավորված", - եզրափակել է նա։
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2011 թ. տվյալներով, Արմսվիսբանկի վարկային պորտֆելը կազմել է 228 մլն դոլար, որի ավելի քան 80% - ը կամ 184.4 մլն դոլար ուղղված է երկրի տնտեսության վարկավորմանը: Արմսվիսբանկի կողմից ՓՄՁ սուբյեկտների վարկավորման ծավալն այդ ամսաթվի դրությամբ հասել է գրեթե 100 մլն դոլարի (կամ բանկի վարկային պորտֆելի 44% - ը) ' տարեկան 17% աճով: Արմսվիսբանկն ընդգրկված է արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալով TOP-5 - ում' 82.2 մլն դոլար (կամ բանկի վարկային պորտֆելի 36% - ը): 2021 թվականի առաջին կիսամյակը Արմսվիսբանկն ավարտել է 10.2 մլն դոլար զուտ շահույթով ' ամրապնդվելով TOP-3-ում: