Արմինֆո.Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Միայն օգոստոսին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 143 հազար: "Դա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ մենք արդեն ունենք 130 տոկոս աճ", - նկատել է նա:
Վերադառնալով Հայաստան զբոսաշրջային հոսքի աճի վերաբերյալ ավելի վաղ հնչեցված կանխատեսմանը, որը կկազմի 319 տոկոս, Քերոբյանը դժվարացել է ստույգ գնահատական տալ, թե արդյոք կհաջողվի կատարել այդ ծրագիրը: Այդ կապակցությամբ նա վկայակոչել է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ աշխարհում անկայուն իրավիճակը, որը բարդացնում է ճանապարհների անցանելիության հետ կապված իրադրությունը:
Նախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ տարվա արդյունքներով պարտադիր կարգով Հայաստան կայցելի ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ։ "Տարին դեռ չի ավարտվել, առջեւում ունենք 4 ամիս։ Մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելանում են ավիաչվերթները, հուսով եմ, որ մենք մեր կանխատեսումներից շատ չենք շեղվի", - ասել է նա։
Նշենք, որ ըստ նախարարության կանխատեսման, 2021 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի 1.2 մլն: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, զբոսաշրջության նպատակով 2020 թվականին Հայաստան է այցելել 375 216 մարդ, ինչը 80,2 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: 2019 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.8 միլիոնը, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |