Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2021 18:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումը

Հայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումը

Արմինֆո. 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը 73,4% - ով (նախորդ տարվա 35% անկման դիմաց) կրճատել է շաքարի ներմուծումը՝ շուկա հանելով 5,6 հազար տոննա։ Ինչպես վկայում են Մաքսային ծառայության տվյալները, մաքսային արժեքը նվազել է 53,2 տոկոսով՝ կազմելով 3.2 մլն դոլար։

 

Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա շաքար է ներկրվել Ռուսաստանից (38,9%), Բրազիլիայից (28,7%), Գերմանիայից (10,6%), Բելառուսից (5,4%), Սիրիայից (0,1%): Շատ աննշան քանակությամբ շաքար է ստացվել Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Հունաստանից, Բուլղարիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Հունգարիայից ։

 

Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 14.8 տոննա շաքար' 11.7 հազար դոլար ընդհանուր գումարի: Քանակական և արժեքային արտահայտությամբ արձանագրվել է, համապատասխանաբար, 36.2% և 28.6% անկում: Որպես արտահանման հիմնական շուկա հանդես է եկել Վրաստանը (89,2 տոկոս), իսկ իրացման 8,1 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, եւ շատ չնչին քանակությամբ մատակարարվել է ռուսական եւ ղազախական շուկաներ:

 

Նշենք, որ ավելի վաղ եղած տվյալների համաձայն,  Հայաստան շաքարի ներկրման 99,9 տոկոսը բաժին է ընկնում օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող "Ալեքս-Գրիգ" ընկերությանը: