Արմինֆո. 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը տարեկան 9,5 տոկոսով կրճատել է պղնձի հանքաքարի արտահանումը (նախորդ տարվա 17,8% աճի դիմաց)՝ մինչեւ 240,5 հազ. տոննա։ Ընդ որում, 50%-ով ավելացնելով մաքսային արժեքը՝ մինչև 421.3 մլն դոլար։
Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, պղնձի հանքաքարն արտահանվել է Չինաստան (42,1%), Շվեյցարիա (31,6%), Բուլղարիա (26,3%), ինչպես նաեւ Կանադա, Ռումինիա, Ավստրալիա, Նիդերլանդներ, Վրաստան, Միացյալ Թագավորություն:
Նվազման միտում է դիտվել նաեւ մոլիբդենի խտանյութի արտահանման առումով, որի ծավալները կրճատվել են 7 տոկոսով (նախորդ տարվա 14,3 անգամ աճի դիմաց)՝ կազմելով 6,3 հազար տոննա: Սակայն մաքսային արժեքը բարձրացել է 48,9 տոկոսով՝ մինչեւ 66,9 մլն դոլար: Արտահանումը բաժին է ընկել, հիմնականում, Չինաստանին (81,1 տոկոս), ավելի փոքր ծավալներով՝ Կորեայի Հանրապետությանը (7,9 տոկոս), Շվեյցարիային (5,6 տոկոս), Բելգիային (0,4 տոկոս), իսկ մնացած չնչին ծավալը՝ ՌԴ-ին, Նիդերլանդներին, Միացյալ Թագավորությանը:
Ցինկի խտանյութի արտահանումը նվազել է 0,7 տոկոսով (մեկ տարի առաջ 20,9 տոկոս աճի դիմաց)՝ կազմելով 6,9 հազար տոննա, ընդ որում, ողջ ծավալը բաժին է ընկել Բելգիային (ինչպես եւ մեկ տարի առաջ): Հաշվետու ժամանակահատվածում մաքսային արժեքն աճել է 59,5 տոկոսով՝ մինչեւ 9,1 մլն դոլար:
Թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարերի արտահանումը 2021 թվականի առաջին կիսամյակում նվազել է 52,4 տոկոսով ՝ մինչեւ 1.4 հազար տոննա (նախորդ տարվա 58,8 տոկոս աճի դիմաց): Մաքսային արժեքը նվազել է 81,6 տոկոսով՝ մինչեւ 1.3 մլն դոլար: Ընդ որում, արտահանվող հումքի գրեթե ողջ ծավալը, ինչպես եւ մեկ տարի առաջ, բաժին է ընկել Շվեյցարիային (99,9 տոկոս), իսկ մնացած ծավալը մատակարարվել Է ՌԴ շուկա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021թ. առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է տարեկան 7,5%-ով (նախորդ տարվա 16,6% աճի դիմաց)՝ ապահովելով 202,4 հազ.տոննա ծավալ: Ցինկի խտանյութի արտադրությունը կրճատվել է տարեկան 16,3%-ով (նախորդ տարվա 28,2% աճի դիմաց)' կազմելով 5,807 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրությունը 1-ին կիսամյակում կրճատվել է տարեկան 3,8% - ով (նախորդ տարվա 1,8 անգամ աճի դիմաց)' կազմելով 11,934 հազար տոննա: