Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021 15:53
Նաիրա Բադալյան

Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ

Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրի շրջանակներում նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:

 

ACCA-ը հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսերի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում եւ ունի շուրջ 200 հազար անդամ եւ 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։