Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստումը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N2215-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ 2020թ. և 2021թ. հավանության արժանացած և իրականացված/իրականացման փուլում գտնվող 15 համայնքի 15 ծրագրի համար (5-ը հաստատվել է 2020թ., 10-ը՝ 2021թ.) ՀՀ պետբյուջեից 357 մլն 458 հազ. դրամի հատկացում: 15 ծրագիրը, որից 3-ն Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |