Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021 16:40
Նաիրա Բադալյան

Երկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր Գրիգորյան

Երկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր Գրիգորյան

Արմինֆո.Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու օգտին: Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 17-ին լրագրողներին՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե՝ Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը։

 

"Կարծում եմ, որ սահմանազատման եւ սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել", - ասել է փոխվարչապետը: Ընդ որում, նրա խոսքով, ներկայումս Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տեղամասին առնչվող խնդիրների լուծման, ինչպես նաեւ Տաթեւով շրջանցիկ ճանապարհի բարելավման եւ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ: "Այլընտրանքային ենթակառուցվածքային լուծումները հավասարակշռելու են իրավիճակը", - ընդգծել է Գրիգորյանը:

 

Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի մասին հարցին՝ Գրիգորյանը հիշեցրել է, որ վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: Ինչպես նշել է փոխվարչապետը, այսօր օրակարգը վերջնական ձեւավորման կարիք ունի: "Երկաթուղիների բացման առումով սկսել են երեւալ լուծումներ, ավտոճանապարհների մասով դեռ պետք է աշխատանքներ տարվեն", - պարզաբանել է Գրիգորյանը, հավելելով, որ խոսքը գնում է բոլոր ուղղությունների համալիր ապաշրջափակման մասին, այլ ոչ թե՝ ինչ-որ մեկի ։