Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021 14:03
Կարինա Մելիքյան

Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանից կառավարիչ է նշանակվել Տիգրան Խաչատրյանը  

Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանից կառավարիչ է նշանակվել Տիգրան Խաչատրյանը   

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհրդում և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կողմից կառավարիչ:

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀԲ Կառավարիչների խորհրդում և ԱԶԲ կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին (կառավարչի տեղակալ) փոխարինող անձ:

 

Համապատասխան որոշումները, ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 20-ին։