Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021 18:37
Ալինա Հովհաննիսյան

Երեւան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման ներդրումային ծրագիրը գնահատվում է 400 մլն դոլար

Երեւան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման ներդրումային ծրագիրը գնահատվում է 400 մլն դոլար

Արմինֆո. Երեւան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման ներդրումային ծրագիրը գնահատվում է 400 մլն դոլար: Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Մասնավորապես, նա պատմել է, որ այս հարցն այժմ ակտիվորեն քննարկվում է եռակողմ ձևաչափով (Հայաստան-Վրաստան-Ռուսաստան)։ Նախարարի խոսքով ՝ արագընթաց գնացքի գործարկման դեպքում Երեւանից Թբիլիսի ճանապարհը 9.5 ժամից կկրճատվի մինչեւ 2.5 ժամ: "Դա մեզ թույլ կտա էապես ավելացնել զբոսաշրջային հոսքերը։ Քանի որ շատ եվրոպացի զբոսաշրջիկների համար Հայաստանն ու Վրաստանը դիտարկվում են որպես տարածաշրջանում մեկ զբոսաշրջային ուղղության բաղադրիչներ։ Երկու կողմերն էլ միայն կշահեն դրանից", - ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Երևան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման հարցի քննարկման մասին առաջին անգամ հայտնի է դարձել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին Վրաստանի մայրաքաղաքում: