
Արմինֆո.Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում տեղի է ունեցել EXPO-2020 համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավարի հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը, որը կտեւի կես տարի, մասնակցում է շուրջ 190 երկիր, որոնք կներկայացնեն ապագայի իրենց տեսլականը, կքննարկեն էկոլոգիայի եւ գլոբալ համագործակցության խնդիրները "Միավորելով գաղափարները, ստեղծելով ապագա" գլխավոր թեմայի շրջանակում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ ցուցահանդեսի աշխատանքի կես տարվա ընթացքում կգրանցվի շուրջ 25 մլն այցելություն: Նշվել է նաեւ, որ երկրի կառավարությունը 7 մլրդ դոլար է ծախսել նման մասշտաբի միջոցառում անցկացնելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով, հայկական տաղավարը ներկայացված է տասնյակ ընկերությունների կողմից, որոնք աշխատում են տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործության, զբոսաշրջության, ոսկերչության և այլ ոլորտներում: "6 ամսվա ընթացքում մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանա՝ ներդրումների, զբոսաշրջության, արտահանման, առևտրի տեսանկյունից", - ասել է նա:
Նշելով, որ ցուցահանդեսն անցկացվում է 5 տարին մեկ անգամ, Քերոբյանը հավելել է. "Այստեղ ներկայացված բոլոր երկրները կփորձեն ցուցադրել իրենց բացառիկ առանձնահատկությունները։ Այս առումով ընդգծեմ, որ Հայաստանը, որպես հնագույն պետություն, միշտ եղել է էթնոտեխնոլոգիական, իսկ նորարարությունն ու ստեղծարարությունը դրսևորվում է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում, այլև մի շարք այլ ուղղություններով" ։