Երեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2021 12:48
Կարինա Մելիքյան

Ս. թ. 8 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության 4,9% աճն առայժմ զիջում է նախաքովիդյան 7%-ին

Ս. թ. 8 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության 4,9% աճն առայժմ զիջում է նախաքովիդյան 7%-ին

Արմինֆո.2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 4,9% - ով ՝ մեկ տարվա վաղեմության 6,4% անկումից հետո, սակայն առայժմ զիջում է նախաքովիդյան 7% աճին (2019թ. հունվար-օգոստոսին): Ս. թ. օգոստոսին  2020 թ. օգոստոսի համեմատ տնտեսական ակտիվությունը նույնպես հաղթահարել է նախորդ տարվա 9,8% անկումը՝ հասնելով 2,3% աճի, ինչը խիստ տարբերվում է նախաքովիդյան 7,6% աճից (2019թ. օգոսստոսին՝ 2018թ. օգոստոսի համեմատ)։ Ընդ որում, միայն 2021 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության աճը հուլիսյան 7,5 տոկոսից դանդաղել է մինչեւ 2,1 տոկոս, ինչը դիտվել է նաեւ 2020թ. օգոստոսին՝

հուլիսյան 9,7%-ից մինչև 7,4% (2019թ. օգոստոսին նախաքովիդյան 7,2% աճի դիմաց):

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների՝ 2021թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, պայմանավորել են շինարարության ոլորտը՝ 7,3% - ով, առևտրի ոլորտը՝ 7,1% - ով, ծառայությունների ոլորտը՝ 5,3% - ով, արդյունաբերական հատվածը՝ 1% - ով, իսկ էներգահամալիրում արձանագրվել է 1,5% անկում: Վիճակագրական կոմիտեի հաշվետվություններում Ագրոհատվածի վերաբերյալ տվյալները 2019 թվականից սկսած հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ: Մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվար - օգոստոսին, աճը պահպանվել էր արդյունաբերական հատվածում եւ էներգահամալիրում, համապատասխանաբար, 1,9% և 0,9%, իսկ մնացած ոլորտներում արձանագրվել էր անկու. շինարարական հատվածում՝ 19,1%, առևտրի հատվածում՝ 11,5%, ծառայությունների ոլորտում՝ 10,8%։ Իսկ նախաքովիդյան շրջանում, 2019թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, պահպանվում էր ծառայությունների ոլորտում՝ տարեկան 15,5%, իսկ փոքր-ինչ պակաս՝ արդյունաբերական հատվածում՝ 9,5% և առևտրի հատվածում՝ 9%, որոնց ֆոնին շինարարության ոլորտը ցույց էր տալիս 4,4% համեստ աճ, իսկ էներգահամալիրը 3,5% անկում էր ապրում։

 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021թ. հունվար-օգոստոսին 2019 թվականի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 9,8% - ով, 2021 թվականի օգոստոսին 2020թ.օգոստոսի համեմատ աճել է 7,9% - ով, իսկ միայն 2021թ. օգոստոսին անկումը դանդաղել է՝ հուլիսյան 3,3% - ից մինչև 0,4%: Մեկ տարի առաջ ՝ 2020թ. հունվար-օգոստոսին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 1,5%-ով, 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ՝ աճել է 4,4% - ով, ընդ որում, միայն 2020թ. օգոստոսին՝ հուլիսյան 1% - ից հասնելով 2%-ի։ Իսկ ամսական կտրվածքով (2021թ. օգոստոսին) տնտեսական ակտիվության աճին որոշիչ խթան է հաղորդել շինարարական հատվածը, որը արագացրել է տեմպերը հուլիսյան 12,1 տոկոսից մինչեւ 27,8 տոկոս։ Իսկ մնացած ոլորտները, բացառությամբ էներգահամալիրի, ցույց են տվել չնչին աճ. ծառայությունների ոլորտը՝ 1% (հուլիսյան 3,3% - ի եւ 2020թ. օգոստոսին 4,3% - ի աճի դիմաց), արդյունաբերական հատվածը՝ 0,6% (հուլիսյան լճացման եւ 2020թ. օգոստոսին 8,4% - ի աճի դիմաց), առեւտրի հատվածը՝ 0,2% (հուլիսյան 6,5% - ի եւ 2020թ. օգոստոսին 0,4% - ի աճի դիմաց)։ Իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը օգոստոսին կրճատվել է 8,8% - ով այն դեպքում, երբ նախորդ ամիս (հուլիս) և 2020թ. օգոստոսին արձանագրել է, համապատասխանաբար, 23,5% և 1,6% աճ։

 

Տարեկան կտրվածքով (2021թ. օգոստոս - 2020թ. օգոստոս) աճի դինամիկայի բարելավում է ցույց տվել ծառայությունների ոլորտը՝ 10,8% - ով, առեւտրի հատվածը՝ 5% - ով, եւ շինարարության ոլորտը՝ 2,3% - ով, իսկ էներգահամալիրում եւ արդյունաբերական հատվածում պահպանվել է անկումը՝ տեմպերի արագացմամբ, համապատասխանաբար, մինչեւ 12,2% եւ 5,2%: Մեկ տարի առաջ, 2020թ. օգոստոսին՝ 2019թ. օգոստոսի համեմատ այդ ոլորտներում արձանագրվել էր անկում, ընդ որում, ըստ տեմպերի առաջատար էին ծառայությունների ոլորտը՝ 19,3% և առևտրի ոլորտը՝ 14,8%, որոնց համեմատ մյուս ոլորտներն աչքի էին ընկել պակաս ծանրակշիռ անկմամբ.  էներգահամալիրը՝ 6,9%, շինարարական հատվածը՝ 5,3% և արդյունաբերական հատվածը՝ 1,2% ։

 

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների վիճակագրական տվյալների համաձայն, բացարձակ մեծությամբ առաջատարի դիրքը պահպանում է առևտրի հատվածը՝ 2.1 տրլն դրամ ($4.03 մլրդ) ծավալով: Ծավալով երկրորդ տեղում արդյունաբերական հատվածն՝ 1.4 տրլն դրամ ($2.8 մլրդ), երրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ 1.2 տրլն դրամ ($2.3 մլրդ), իսկ չորրորդ տեղում է շինարարության հատվածը՝ 205.3 մլրդ դրամ ($399.2 մլն)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2021թ. հունվար-օգոստոսին կազմել է 5030.5 մլն կվտ/ժամ, որից միայն օգոստոսին' 576.4 մլն կվտ/ժամ:

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-օգոստոսին կազմել է 2.6 տրլն դրամ ($5 մլրդ)՝ տարեկան 12,7% աճով։ Դրա կառուցվածքում արտահանման ծավալներն աճել են ավելի տպավորիչ ՝ տարեկան 21.8% - ով մինչև 981.5 մլրդ դրամ ($1.9 մլրդ), քան ներմուծման ծավալները ՝ 7.7% - ով մինչև 1.6 տրլն դրամ (3.1 մլրդ դոլար): Միայն 2021թ. օգոստոսին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 4,7%-ով ներմուծման 8,2% անկման պատճառով՝ արտահանման 1,4% չնչին աճի դեպքում, ինչը դիտվել է նաև տարեկան դինամիկայում (2021թ.օգոստոսին ՝ 2020թ. օգոստոսի համեմատ), երբ արտաքին առևտրաշրջանառության 0,1% կրճատումը բխում էր ներմուծման ծավալների 7,3% կրճատումից  արտահանման 13,9% աճի դեպքում։ Մեկ տարի առաջ ՝ 2020թ.հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 10,2% անկումը  պայմանավորված էր ներմուծման  12,4% կրճատմամբ՝ արտահանման  6%  անկման դեպքում, միայն օգոստոսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 5,8% - ով ՝ ներմուծման 7,3% և արտահանման 3,4% աճի հաաշվին, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 4% կրճատումը պայմանավորված էր արտահանման և ներմուծման գրեթե հավասար անկմամբ, համապատասխանաբար՝ 3,8%-ով և 4,1%-ով: Հատկանշական է, որ նախաքովիդային շրջանում, 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը զգալի համեստ աճ է գրանցել՝ արտահանման և ներմուծման ծավալների զուսպ աճի պատճառով, համապատասխանաբար՝ 4,6% և 0,7% - ով, միայն օգոստոսին արտաքին առևտրաշրջանառությունը 1,6% անկում է արձանագրել ներմուծման  2,8% անկման հաշվին՝ արտահանման 0,6% թույլ աճի դեպքում, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 2,5% աճը պայմանավորված էր արտահանման 13,5% աճով՝ ներմուծման 2,8% անկման դեպքում:

 

Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2021 թվականի օգոստոսին կազմել է 491.73 դրամ/1դոլար, իսկ 2021 թվականի հունվար-օգոստոսին՝ 514.38 դրամ/1դոլար՝ 2020թ. օգոստոսի 485.49 դրամ/1դոլարի եւ 2020թ. հունվար-օգոստոսի 483.90 դրամ/1դոլարի դիմաց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06