Երեթշաբթի, 5 Հոկտեմբերի 2021 19:04
Էմմանուիլ Մկրտչյան

ACBA Բանկ. հրապարակայնություն եւ զարգացման նոր պարադիգմ

ACBA Բանկ. հրապարակայնություն եւ զարգացման նոր պարադիգմ

Արմինֆո. Ընթացիկ տարում Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը' ACBA Բանկը, հանդես է եկել շուկայում չափազանց լուրջ հայտով: Բանկը կուտակված շահույթի հաշվին իր կանոնադրական կապիտալն ավելացրել է 30 մլրդ դրամից մինչեւ 50 մլրդ դրամ, իսկ սեպտեմբերի կեսերին հայտարարել է իր բաժնետոմսերի բաց և ազատ բաժանորդագրության մասին' 7.5 մլրդ դրամ ընդհանուր գումարի:

Սա աննախադեպ դեպք է երկրի բանկային համակարգի պատմության մեջ,  երբ երկար տարիներ իր ներկայիս բաժնետերերին կայուն բարձր շահույթ բերող բանկը որոշել է իր կապիտալը բացել հասարակայնության առջեւ: Նման մոտեցման անհրաժեշտությունը կապված էր պարադիգմի փոփոխության հետ, պայմանավորված  Բանկը զարգացման նոր մակարդակ դուրս բերելու ձգտումով, որը թելադրված էր շուկայական մրցակցության պայմաններով, որտեղ, ինչպես հայտնի է, գոյատևում են ուժեղագույնները ։ Բանկի հանրային շուկա դուրս գալու գործընթացի մասին ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբանը խնդրել է պատմել բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանին:

Պատմեք, խնդրեմ, ի՞նչ իրադարձություններ են նախորդել IPO դուրս գալուն, եւ ի՞նչ խթաններ են բանկին դրդել այդ, փաստորեն, աննախադեպ որոշմանը:

Մեզ համար գլխավոր խթանը զարգացման հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարությունն է։ Պետք է նայել առաջ և ոչ մի դեպքում չհանգչել ձեռք բերված հաջողության դափնիների վրա կամ էլ, ավելի վատ, սկսել տեղում դոփել։ Մենք հասկանում ենք, որ ոչինչ չփոխելով մենք կարող ենք բախվել, այսպես կոչված, աճի հիվանդությունների, եւ դրանցից խուսափելու համար պետք է փոխել զարգացման պարադիգմը։ Սա ոչ թե, պարզապես, ռեբրենդինգ է, որի միջով բանկը հաջողությամբ անցել է, սա զարգացման փիլիսոփայության փոփոխություն է, որը հիմնված է լիակատար թափանցիկության եւ բաց հրապարակային միջավայրում աշխատանքի սկզբունքների վրա, որը մեզ թելադրում է զարգացման նոր հետաքրքիր եւ հեռանկարային մոդել:

Ինչպես գիտեք, այս տարի բանկն իր կանոնադրական կապիտալն ավելացրել է 30 մլրդ-ից մինչև 50 մլրդ՝ կուտակված չբաշխված շահույթի հաշվին։ Դրանով իսկ, կանոնադրական կապիտալի չափով բանկը դուրս է եկել երկրորդ տեղ, եւ բաժնետոմսերի բաժանորդագրության հաջող անցկացումից հետո մենք այդ ցուցանիշով դուրս կգանք առաջին տեղ:

Բանկի ողջ կանոնադրական կապիտալն այսօրվա դրությամբ բաղկացած է 5 մլն բաժնետոմսից, այսինքն ՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 10 հազար դրամ անվանական գնով: 5 մլն բաժնետոմսերի 92.05% փաթեթը պատկանում է "ԱԿԲԱ – Ֆեդերացիա" ՓԲԸ-ին, որը, որպես հոլդինգային ընկերություն, միավորում է գյուղատնտեսական կոոպերատիվներ երկրի 10 մարզերում (հատուկ մոդել, որը Բանկի բաժնետիրական կառուցվածքը ձևավորել է դեռևս 1996 թ. դրա ստեղծման ժամանակ - խմբ.), 5%-ը պատկանում է "ՍԱԿԱՄ Ինտ." ընկերությանը, որը մտնում է ֆրանսիական "Կրեդի Ագրիկոլ" ֆինանսական խմբի մեջ, եւ 3 տոկոսը պատկանում է բանկի աշխատակիցներին եւ նրա հետ փոխկապակցված "ԱԿԲԱ-Լիզինգ" վարկային ընկերությանը: Վերջին հանգամանքի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել։ Հենց այս տարի մենք իրականացրեցինք կապիտալում բանկի և լիզինգային ընկերության աշխատակիցների մասնակցության ծրագիրը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով։ Բոլոր այն աշխատակիցներին, ովքեր բանկում երեք տարվա աշխատանքային ստաժ ունեին, հնարավորություն է ընձեռվել դառնալ բանկի բաժնետեր, իսկ" ԱԿԲԱ-ֆեդերացիան" կապիտալում իր բաժնեմասից բաժնետոմսեր է հատկացրել է 1116 աշխատակցի: Այսինքն, մինչ հրապարակայնության գործընթաց սկսելը մենք որոշեցինք, առաջին հերթին, խթանել աշխատակիցներին, ներգրավել նրանց կապիտալում եւ դրանով ամրապնդել կորպորատիվ ընդհանրության եւ արդյունքի համար պատասխանատվության զգացումը:

Դուք հայտարարել եք 500 հազար հատ բաժնետոմսերի հրապարակային թողարկման մասին, բայց ոչ թե անվանական գնով, այլ ավելի բարձր՝ մեկ բաժնետոմսի դիմաց 15 հազար դրամով։ Ինչպե՞ս է ձևավորվել այդ գինը։

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 10.000 դրամ է, բայց դրա հաշվեկշռային արժեքն այսօրվա դրությամբ  շուրջ 15000 դրամ է, քանի որ ընդհանուր կապիտալի կառուցվածքում, ոչ թե կանոնադրական, այլ՝ հենց ընդհանուր, հաշվի առնելով չբաշխված շահույթը և գլխավոր պահուստը, իսկ դա շուրջ 22.5 մլրդ դրամ է, ակցիայի գինը կազմում է հենց 14 500, և մինչև տարեվերջ, մեր հաշվարկներով, այդ ժամանակ նոր կուտակված շահույթի հաշվին հավասար կլինի 15000 դրամի՝ մեկ բաժնետոմսի դիմաց:

Ես այնպես հասկացա, որ դուք մտադիր եք տարին փակել ավելի քան 80 մլրդ դրամ ընդհանուր կապիտալով, որի կառուցվածքում 57,5 մլրդ բաժին կհասնի կանոնադրական կապիտալին։ Սա մեծ թիվ է, թեեւ, եթե անկեղծ ասենք, նոր թողարկման ծավալը նման թվի համեմատ, ինձ մեծ չի թվում:

Ես համաձայն եմ ձեզ հետ։ Բայց այստեղ հարցը ոչ թե քանակն է, այլ, եթե կարելի է այսպես ասել,  կապիտալի կառուցվածքի որակը։ Այն, որ հայտարարված բաց թողարկումը ընկերության հրապարակայնության առաջին քայլն է։

Ես հասկանում եմ ձեզ։ Դուք գնացել եք այլ ճանապարհով, քան մյուս բանկերի մեծ մասը, որոնք վերաձևակերպվել են բաց բաժնետիրական ընկերությունների, բայց, իրականում, ինչպես և նախկինում, դա արել են, այսպես կոչված, "խարիսխային" ներդրողների և իրենց արդեն հին բաժնետերերի հաշվարկով, հիմնականում՝ նրանց, ովքեր արդեն տիրապետում էին բաժնետոմսերի մեծամասնական, հիմնական փաթեթներին։ Ըստ երեւույթին, այդ պատճառով նման բանկերի եւ ընկերությունների բաժնետոմսերը միայն անվանապես նշված է բորսայում, եւ դրանցով գործարքներ տեղի չեն ունենում:

Գնահատական չեմ տա նման փորձերի շարժառիթներին, կասեմ միայն, որ մենք այլ մոտեցում ունենք այդ գործընթացի նկատմամբ։ Մենք ուժեղացնում ենք բանկի կապիտալը հենց նոր հրապարակային սխեմայով հետագա զարգացման նպատակով:  Ահա՝ նայեք, զուտ ֆինանսական առումով, Բանկի կապիտալի համարժեքության (բավարարության – խմբ.) նորմատիվը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 16,3 տոկոս ՝ միանգամայն լավ արդյունք, որը համապատասխանում է երկրի բանկային համակարգի միջին ցուցանիշին՝ ընդհանուր առմամբ: Մենք այժմ սկսել ենք կապիտալի ուժեղացման գործընթացը, որպեսզի հետագայում ավելի շատ վարկային ծանրաբեռնվածություն ստանձնենք և, միաժամանակ, հնարավորություն ունենանք պահպանել կապիտալի համարժեքության բարձր մակարդակը։ Դա՝ առաջին հերթին: Երկրորդը, բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ենթադրում է ևս 3.5 մլն բաժնետոմսի թողարկման (լրացուցիչ թողարկման) հնարավորություն։ Դրանով իսկ բանկի հիմնական բաժնետեր "ԱԿԲԱ - Ֆեդերացիայի" մասնաբաժինն աստիճանաբար  կկրճատվի։

Կանոնադրական կապիտալի ի՞նչ մասնաբաժնից բանկի հիմնական բաժնետերը՝ ի դեմս "Ֆեդերացիայի", համաձայն կլինի բաժանվել, ի վերջո: Կամ հարցը հակառակն է. որքանո՞վ բանկը կարող է բացվել հասարակայնության համար:

Ամեն ինչ կախված կլինի, եթե կարելի է այդպես արտահայտվել, առավելագույն հրապարակայնության անցման գործընթացի հաջողությունից։   Կարող եմ ասել, որ հասարակության համար կապիտալի բացման գործընթացում մենք չենք ենթադրում հին մեծամասնական բաժնետերերի մասնակցություն բաժնետոմսերի բաժանորդագրությանը, եւ բանկի երկարաժամկետ ռազմավարության համաձայն, վերջին հաշվով, առայժմ խոսք կարող է գնալ բանկի կապիտալի մինչեւ 40-45% "բացման" մասին: Բայց ես կրկին ուզում եմ վերապահում անել. բաժնետոմսերի նոր թողարկումների հնարավորությունը կախված կլինի մեր հետագա զարգացման տեմպերից: Եթե կապիտալը հետ մնա զարգացումից, մենք կգնանք լրացուցիչ թողարկումների: Առայժմ, բացի 5 մլն բաժնետոմսից, մենք կանոնադրության մեջ գրանցել ենք ևս 3.5 մլն բաժնետոմսերի տեղաբաշխման հնարավորություն։ Հետագայում ժամանակը ցույց կտա: Սակայն, գուցե եւ դրա անհրաժեշտությունը չլինի, եթե մենք գեներացնենք բարձր շահույթ, եւ ներքին ռեսուրսները մեզ թույլ տան ավելացնել կապիտալը: Բայց մեր նպատակը ոչ միայն կապիտալն ավելացնելն է, այլև հնարավորինս ավելի բաց լինելը։ Չէ որ մենք պետք է ցուցակվենք Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։

Այո, դա կարեւոր ընթացակարգ է ցանկացած հրապարակային ընկերության համար: Ե՞րբ եք նախատեսում ցուցակման ընթացակարգ անցնել (բորսայական սակարկություններին թույլատրված արժեթղթերի բորսային ցուցակում արժեթղթերի ներառման ընթացակարգ - խմբ.):

Մեր նպատակն է հայտնվել Abonds բորսայական հարթակում: Դրա համար բաժնետոմսերի առնվազն 15 տոկոսը պետք է գտնվի բաց շուկայում։ Ներկայիս թողարկումից հետո, որի տեղաբաշխման ժամկետները կավարտվեն մեկ ամիս անց, այդ մակարդակը, հաշվի առնելով մեր աշխատակիցների բաժնետոմսերը, կհասնի 12% - ի, եւ մենք կկարողանանք գրանցվել Bbonds բորսային հարթակում: Երբ ավարտենք տեղաբաշխումը, Կենտրոնական բանկում կգրանցենք նոր կանոնադրություն նոր կապիտալով, նոր բաժնետերերին կգրանցենք Կենտրոնական դեպոզիտարիայում, ապա կդիմենք բորսա ցուցակման ընթացակարգ անցնելու համար: Ըստ մեր ծրագրերի, մենք կհասցնենք դա անել մինչեւ տարեվերջ։ Այսինքն, մեր բաժնետոմսերի սեփականատերերն արդեն կկարողանան գործարքներ իրականացնել երկրորդային կազմակերպված շուկայում։ Արդեն որոշվել է մեր բաժնետոմսերի շուկա ստեղծողը: Նա հայտնի է, մենք արդեն ընտրել ենք նրան՝ "Դայմեյշն ինվեսթմենթս" ընկերությունը, տեղական ներդրումային ընկերություն է, որը պատրաստ է ձեռք բերել որոշակի պորտֆել՝ շուկայում բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովելու համար։ Եթե շուկան ակտիվ լինի, եւ երկրորդ շուկա ստեղծողի անհրաժեշտություն լինի, ապա մենք կընտրենք այն: Կրկնում եմ, մենք շատ հետաքրքրված ենք մեր բաժնետոմսերի իրական լիկվիդային շուկայով։ Մենք ընդհանրապես շատ շահագրգռված ենք, որ շուկայում ակտիվանա բաժնեմասային թղթերի առեւտուրը, այդ թվում ՝ ոչ բանկային ընկերությունների, եւ մեր բանկի բաժնետոմսերը լինեն այդ շուկայի բաղկացուցիչ մասը։

Այո, բայց, ցավոք, առայժմ դա տեղի չի ունենում, եւ դուք, փաստորեն, բացում եք շուկան, եւ պետք է հուսալ, որ ձեզ կհետեւեն այլ բանկեր եւ ընկերություններ:

Մեր երկրում, ցավոք, ավանդաբար, երբ ընկերությունն աճում է, նրա սեփականատերերը փնտրում են նոր գործընկերներ, այն դեպքում, երբ կարող են դուրս գալ բաց շուկա IPO-ի միջոցով եւ դրանով իսկ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել զարգացման համար: Չէ  որ երկրի տնտեսությանը հարկավոր են այլընտրանքային ներդրումային գործիքներ, քանի որ բացի անշարժ գույքից և պետական պարտատոմսերից ու փոքր քանակությամբ կորպորատիվ պարտատոմսերից՝ այլ բան չկա: Բայց վերջիններն էլ ցածր իրացվելիություն ունեն: Մեզ անհրաժեշտ է կառուցել շուկա, նրա ենթակառուցվածքը եւ դուրս բերել նոր գործիքներ, հատկապես, բաժնեմասային արժեթղթեր, եւ մենք հուսով ենք, որ շուկայում մենակ չենք լինի:

Ավելին, մեր բանկը պատրաստ է լինել տեղաբաշխող խոշոր ընկերությունների համար։ Մեր գնահատականներով՝ շուկա կարող են դուրս գալ խոշոր մասնավոր կլինիկաները, ռեստորանային ցանցերը, ապրանքների հեռանկարային արտադրողները։ Եվ կարևոր է, որ դրա հետ կսկսի ձևավորվել ներդրումային միջավայր, ենթակառուցվածք, շուկայում կհայտնվեն տեղական նոր ինստիտուցիոնալ ներդրողներ։

Ես մինչեւ հանդիպումը նայել եմ ձեր ֆինանսական ցուցանիշները, եւ, չնայած այն հանգամանքին, որ տնտեսության վիճակը դեռեւս այնքան էլ բարենպաստ չէ, եւ երկիրը չի վերականգնվել կորոնաճգնաժամից եւ պատերազմից հետո, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում շուկայի արձագանքը երկրորդային շուկայում բանկի բաժնետոմսերի գնին: Արդյո՞ք կա վստահություն, որ ազատ շուկան դրական կարձագանքի բանկի բաժնետոմսերի 15 000 դրամ հաշվեկշռային արժեքին, եւ բաժնետոմսերը կգնանշվեն իրենց հաշվեկշռային արժեքից բարձր: Հասկանալի է, որ շուկան կառավարում է առաջարկի եւ պահանջարկի օրենքը, բայց, այնուամենայնիվ, կա՞ն ինչ-որ կանխատեսվող հաշվարկներ:

Իմ տեսակետն, անշուշտ, սուբյեկտիվ է, քանի որ ես ներկայացնում եմ Բանկը եւ նրա ֆինանսական տնօրենն եմ։ Սակայն, ես կարծում եմ, որ ազատ շուկայում բաժնետոմսերի գինը պետք է ավելանա։ Բայց դա զուտ սուբյեկտիվ գնահատական է։ Իհարկե, դուք ճիշտ եք, առաջարկի եւ պահանջարկի մակարդակը կանխատեսել չափազանց բարդ է, բայց բանկի կանխատեսվող ցուցանիշների եւ, հատկապես, կապիտալի շահութաբերության մակարդակի եւ կանխատեսվող շահույթի շրջանակներում մենք ենթադրում ենք մեր բաժնետերերին շահաբաժինների պարտադիր վճարում: Օրինակ, անցած տարվա արդյունքներով, չնայած շատ բարդ տարվան, մենք 2.5 մլրդ դրամի շահաբաժիններ ենք վճարել։ Կարծում եմ, որ հաջորդ տարի եւս մենք այդ տեմպերը առնվազն կպահպանենք, եւ ավելին, շահույթի այն մասը, որը  չի գնա շահաբաժիններին, մնում է բանկում եւ, որպես արդյունք, կավելացնի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը: Այսինքն, բաժնետոմսերի գնի բաղադրիչներից մեկը՝ հաշվեկշռային արժեքը, անընդհատ կաճի: Թեեւ, իհարկե, մենք պետք է, առաջին հերթին, կողմնորոշվենք առաջարկի եւ պահանջարկի մակարդակին:

Բայց պահանջարկը, իհարկե, կապված է ինչպես բանկի շահութաբերության, այնպես էլ եկամտաբերության կորստի ռիսկի նվազեցման հետ:

Իհարկե, միջին-երկարաժամկետ առումով դրանք փոխկապակցված են։ Մեր բիզնես ծրագրով մենք կանխատեսում ենք առաջիկա 5 տարիների ընթացքում կրկնապատկել բանկի վարկային պորտֆելը։ Դա այնքան էլ հավակնոտ ծրագիր չէ, դա ընդամենը 15 տոկոս տարեկան աճ է։ Մենք դա ապացուցել ենք, քանի որ նախորդ 5 տարիներին մեր վարկային պորտֆելը, փաստորեն, կրկնապատկվել է։ Այսինքն, աճի այդ տեմպերը եղել են։ Ավանդային բազայի առումով՝ այս պորտֆելը աճել է երեք անգամ, այժմ ենթադրում ենք այն աավելացնել առնվազն երկու անգամ: Արդյունքում՝ մենք պետք է 2 անգամ ավելացնենք նաեւ բանկի շահույթը։ Եթե մենք, ռազմավարության համաձայն, կարողանանք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, զսպելով ծախսերը և, միաժամանակ, ավելացնելով եկամտաբերությունը, ապա կարձանագրենք շահութաբերության լավագույն արդյունքներ։ Եվ այս բիզնես-ծրագրի համաձայն, կապիտալի շահութաբերությունը (ROE) կբարձրացնենք մինչեւ 15%: Ուզում եմ նշել, որ վերջին 5 տարիներին մենք գեներացված շահույթից 57% վճարել ենք որպես շահաբաժին։ Այս "պատմությունը" կարող է լինել բավականին գրավիչ պոտենցիալ ներդրողների համար:

Որքանո՞վ են ձեր կանխատեսումները սինխրոնիզացվում երկրի մակրոտնտեսական վիճակի հետ։ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսի հաշվարկային դրույքը՝ դրանով իսկ դիմակայելով գնաճային գործընթացներին, որոնք բխում են, հիմնականում, արտաքին գործոններից։ Սա է հիմնական անորոշությունը դրամային գործիքների հետ աշխատելիս։

Համաձայն եմ, բայց մենք ակնկալում ենք անվանական ՀՆԱ-ի էական աճ։ Իսկ բանկերը, ինչպես հայտնի է, իրենց գործունեության մեջ ավելի շատ իրենց օգտին օգտագործում են անվանական ՀՆԱ-ի աճի ցուցանիշները։ Եթե տնտեսությունն անվանական արտահայտությամբ առնվազն 10 տոկոսով աճում է, ապա մենք էլ զուգահեռաբար աճելու ենք։  Այստեղ շատ կարեւոր է նվազեցնել գործառնական ծախսերը՝ բանկինգի տեխնոլոգիաներում, ապրանքների թվայնացման մեջ ներդրումների հաշվին: Միջին եւ երկարաժամկետ կտրվածքով այդ ներդրումները կփոխհատուցվեն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք կբարձրացնենք մեր բիզնեսի շահութաբերությունը եւ ակնկալում ենք արդյունքներ, որոնք գերազանցում են վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված արդյունքները, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են լոքդաունը, պատերազմը, ինչպես նաեւ 2016 թվի համակարգային ճգնաժամը: Այսպես, 2020 թվականի արդյունքներով մեր բանկի զուտ տոկոսային եկամուտները կազմել են ընդհանուր եկամուտների 78% - ը, առեւտրային պորտֆելում կատարված ներդրումների 13% - ը եւ ոչ տոկոսային եկամուտներից 9% - ը: Վերջիններիս մասնաբաժինը, անշուշտ, պետք է ավելացնել, թեեւ դա միանգամայն ընդունելի ցուցանիշ է զարգացող երկրների բանկերի համար։

Վերակազմավորվելով իրական հրապարակային ընկերության՝ բանկը պետք է փոխի որոշ գործընթացներ և ընթացակարգեր, ներդնի կորպորատիվ կառավարման նոր ստանդարտներ: Դուք պատրա՞ստ եք դրան։

Անշուշտ, այս հարցին էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս։ Ի վերջո, քանի որ մենք բացում ենք կապիտալը հասարակայնության առջեւ, շատ կարեւոր է արմատապես ուժեղացնել բանկի կորպորատիվ կառավարման մակարդակը: Եվ մենք աշխատում ենք ինչպես Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի, այնպես էլ OECD - ի (տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն - խմբ.) լավագույն ստանդարտների,  փորձի, սկզբունքների ներդրման համար։ Սա ոչ թե մեկանգամյա գործընթաց է, այլ՝ փուլային։ Որպես առաջին քայլ՝ մենք մտադիր ենք ավելացնել բանկի խորհրդում անկախ տնօրենների թիվը։ Այժմ մենք աշխատում ենք կորպորատիվ կառավարման ներքին օրենսգրքի վրա, որի կարեւոր բաղադրիչն է լինելու նոր մինորիտար բաժնետերերի շահերի պաշտպանությունը ։ Խորհրդին կից ստեղծվելու են հանձնաժողովներ։ Ընդ որում, դրանց ղեկավարները պետք է լինեն անկախ տնօրեններ։ Կան հանձնաժողովներ, որտեղ բոլոր անդամները պետք է լինեն անկախ։ Եվ այսպես, աստիճանաբար, որքան մեր բանկը դառնա ավելի բաց, այնքան ավելի շատ անկախ տնօրեններ պետք է ներգրավվեն բանկի խորհրդում։

Հաջողություն եմ մաղթում և շնորհակալություն հարցազրույցի համար:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարոն
Շատ ուրախ ենք,շատ լավ գաղափարա,բայց ուզում եմ հասկանամ պաշտպանված կլինեն փոքր բաժնետերերը նման դեպքեր Հայաստանում եղել են ,որ խոշոր բաժնետերերը կոնսոլիդացնեն և փոքր բաժնետերերը դուրս մնան բանկից։Եթե նման բան չլինի շատ լավ գաղափարա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14