Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2021 12:10
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են ֆինանսական և տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, կարևորվել են հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Իտալիան Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջատար հնգյակում է, իսկ ԵՄ գործընկեր երկրների շրջանում առաջատարն է: Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2021թ. 8 ամսում գերազանցել է 182.7 մլն դոլարը ՝ տարեկան կտրվածքով աճելով 22 տոկոսով։ Իտալիան TOP-5 - ում է եւ ներմուծման ծավալներով ՝ 145.4 մլն դոլար ՝ տարեկան 16.5 տոկոս աճով: Ընդ որում, հայկական ապրանքների Իտալիա արտահանման ծավալները կազմել են 37.3 մլն դոլար ՝ տարեկան կտրվածքով աճելով 49 տոկոսով։ Սակայն ԵՄ-ից Հայաստանի գործընկեր երկրների շարքում Իտալիան ներմուծման ծավալով առաջատարն է, իսկ արտահանման ծավալով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։