Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաեւ ծախսային քաղաքականության վերանայմանն առնչվող հարցերի:
Համաշխարհային բանկի "Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարների թարմացում. Մրցակցությունը եւ վերականգնումը հետքովիդյան շրջանում" հոկտեմբերյան զեկույցում ՀԲ բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2021 թվականի աճի կանխատեսումը՝ նախկին 3,4 տոկոսից մինչեւ 6,1 տոկոս ՝ առաջարկելով տնտեսության տնտեսական վերականգնման փուլ մտնելուց հետո աստիճանաբար հրաժարվել աջակցության պետական միջոցառումներից եւ կենտրոնանալ մրցակցային գործարար միջավայրի ստեղծման վրա, որը կայուն վերականգնման, ապագա ճգնաժամերի նկատմամբ կայունության եւ երկարաժամկետ տնտեսական աճի առանցքային ասպեկտն է:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |