Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021 18:06
Ալինա Հովհաննիսյան

Փաշինյան. Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման է

Փաշինյան. Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման է

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իր ելույթում, ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ, Հանդիպման հարգելի մասնակիցներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին՝ այսօրվա հանդիպումը հեռավար կարգով կազմակերպելու համար: Նախքան ելույթս սկսելը՝ ցանկանում եմ նաև ջերմորեն ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

 

Հարգելի գործընկերներ, Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին:

 

Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել ապագա համաձայնագրի համալրման հարցում էական առաջընթաց, ինչպես նաև քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամության առկայություն, ինչը, հուսով ենք, թույլ կտա լուծել խնդիրը ողջամիտ ժամկետներում: Ելնում ենք նրանից, որ առաջադրված խնդիրների հաջող իրականացումից երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, ինչպես նաև՝ տնտեսական միությունը:

 

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում` առանց այն խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտքի ազատությունը:

 

Այս ոլորտում գոյություն ունեցող պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ վստահության մակարդակը, այլև՝ մեր մրցունակությունն արտաքին շուկաներում: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները հայտնաբերելու և վերացնելու, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով գործարար համայնքների շահերը և Միության երկրների քաղաքացիների իրավունքները:

 

Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստի նաև խոչընդոտների նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը:

Այսօրվա դրությամբ Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը արդիական է նաև երրորդ կողմից տնտեսական ճնշման արդյունքում առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում արձագանքման միջոցառումների մշակումը կարևոր է ինչպես եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում:

 

Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության` միջազգային իրավունքի հիման վրա ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման հարցում` հաշվի առնելով անդամ երկրների փորձը:

 

Համաշխարհային հանրության առջև ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլ նաև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով, անհրաժեշտ է փոխգործակցություն` կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, «կանաչ վերականգնումն» առաջ մղելու և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:

 

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Եվրասիական տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր փոխադրումների խթանմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքների նշանակությունը: ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջության շահերից:

 

Համոզված եմ, որ դա կնպաստի նաև նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, ինչպես նաև գիտելիքահեն արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք ավտոարտադրողներ արդեն հայտարարել են մոտ ապագայում ամբողջությամբ էլեկտրական մեքենաների արտադրության անցման մասին, մեր երկրներում էլեկտրամոբիլների շուկայի թերզարգացումը հաստատապես կհանգեցնի տեխնոլոգիական հետամնացության և մրցունակության նվազման:

 

Այս առումով խնդրում եմ Հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին ամրապնդել այս ուղղությամբ աշխատանքը, այդ աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին և գիտական ​​շրջանակներին:

 

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի հավատարմությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին:

 

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Դրանց թվում են եղել՝ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը, տնտեսության ոլորտին պանդեմիայի հասցրած հետևանքների հաղթահարումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը, կլիմայի փոփոխությունների խնդրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում փոխգործակցությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%
Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրաՀայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա
Թբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքինԹբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքին
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներԿյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
ԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիինԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիին
Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համարՀայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակըՀայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծըՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
Հայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրումՀայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրում
Հայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերովՀայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերով
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Վրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկՎրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկ
Բժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ ԱվանեսյանԲժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ Ավանեսյան
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտիցiDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումըTurkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլարՀայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
Հայաստանի Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբՀայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել էՀայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Էկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարինԷկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարին
ԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունըԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունը
Փաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներումՓաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում
Վրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվըՎրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվը
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.02.2026
RUB4.890.01
USD377.570.06
EUR448.40-1.59
GBP514.97-2.41
CAD278.28-1.17
JPY24.660.04
CNY54.710.08
CHF491.56-1.34