Արմինֆո. 2022 թվականին Հայաստանն ավելի քան կրկնակի կավելացնի արտոնյալ պայմաններով Արցախի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի չափը: Այդ մասին ասվում է "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագծում, որն այսօր ներկայացվել է հանրապետության խորհրդարանի համատեղ հանձնաժողովների քննարկմանը:
Ըստ փաստաթղթի, հաջորդ տարի Հայաստանի պետական գանձարանը 144 մլրդ դրամ կամ 291,7 մլն ԱՄՆ դոլար (հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 493,6 դրամ) կուղղորդի միջպետական վարկի տեսքով' 2021 թվականի պետական բյուջեում ամրագրված 64,8 մլրդ դրամի (131,2 մլն ԱՄՆ դոլար) դիմաց:
Նշենք, որ հաջորդ տարվա համար նախատեսված վարկի չափը 2022 թվականի բյուջեի նախագծում այն տարբերակով, որին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 30-ին, ամրագրված է 144,5 մլրդ դրամի չափով:
Հիշեցնենք, որ, չնայած այս տարվա համար ամրագրված ցուցանիշին, Արցախին բյուջետային աջակցությունը տարվա ընթացքում մշտապես ավելացել է։ Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց 13 մլրդ 473 մլն դրամի հերթական տրանշին ։ Միջոցները ուղղվում են Արցախի բնակիչների կոմունալ ծախսերի ամենամսյա ծածկմանը և արցախցիների կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձի և առողջապահության համակարգի ծախսերի ֆինանսավորմանը՝ տարեկան 0.001% տոկոսադրույքով միջպետական վարկի շրջանակներում: Ինչպես այն ժամանակ հաղորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 9-ից սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախին Հայաստանի ֆինանսական աջակցությունը հասել է շուրջ 100 մլրդ դրամի։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |