Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հայ-արաբական և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այդ այցի շրջանակում Հայաստանի նախագահը այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։
Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |