
Արմինֆո. Սեւանը կարող է ներդրումների ներգրավման աղբյուր դառնալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այս համատեքստում նա պատմել է, որ պլանավորվում է մշակել Սեւանի ամբողջական զարգացման ծրագիր՝ ներգրավելով Ռուսաստանի եւ Նիդերլանդների ճարտարապետական բյուրոներ: Արդյունքում, ինչպես պարզաբանել է Քերոբյանը, Սեւանը կդադարի ասոցացվել սեզոնային հանգստավայրի հետ, իսկ ծրագրի շնորհիվ հնարավորություն կընձեռվի այս վայրում կազմակերպել ժամանց տարվա ցանկացած եղանակի: Բացի այդ, նրա խոսքով, դիտարկվում է մշտական բնակության համար միջավայրի ձեւավորման հնարավորությունը:
"Սակայն ամեն ինչ պետք է կարգավորվի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն, որպեսզի վնաս չհասցվի բնությանը, եւ, միեւնույն ժամանակ, գրավիչ վայր դառնա ներդրողների համար", - հավելել է նա: