
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83832,5 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16,0 մլն դրամ: