Ուրբաթ, 29 Հոկտեմբերի 2021 19:06
Ալինա Հովհաննիսյան

2018 թվականից Հայաստանի իշխանությունները սուբվենցիոն ծրագրերում ներդրումների մասնաբաժինը 1.6 մլրդ դրամից ավելացրել են մինչեւ 23.2 մլրդ դրամ

2018 թվականից Հայաստանի իշխանությունները սուբվենցիոն ծրագրերում ներդրումների մասնաբաժինը 1.6 մլրդ դրամից ավելացրել են մինչեւ 23.2 մլրդ դրամ

Արմինֆո. 2018 թվականից Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն ավելացրել է սուբվենցիոն ծրագրերում ներդրումների մասնաբաժինը։ Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հաղորդել է  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով նախկինում զբաղեցնում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

 

Նա, մասնավորապես, պատմել է, որ 2018 թվականին իրականացվել է 3.84 մլրդ դրամի 150 սուբվենցիոն ծրագիր, որից 1.6 մլրդ դրամ բաժին է ընկել կառավարությանը։

 

2019 թվականին ծրագրերի թիվը հասել է 463-ի, ծավալը՝ 17.46 մլրդ դրամի, որտեղ կառավարության մասնաբաժինը ավելացել է մինչեւ 9.5 մլրդ դրամ։

 

2020 թվականին կորոնավիրուսի համավարակի բռնկման եւ պատերազմի պայմաններում իրականացվել է 26.24 մլրդ դրամի 580 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարությանը բաժին է ընկել 14.3 մլրդ դրամ:

 

Պապիկյանի խոսքով՝ 2021 թվին հաստատվել եւ իրագործվում է 678 ծրագիր՝ 48,4 մլրդ դրամով, ընդ որում, 23,2 մլրդ դրամն ուղղվել է իշխանությունների կողմից։

 

"Այսինքն, սուբվենցիոն ծրագրերում կառավարության ներդրումները կազմում են 40-60 տոկոս", - ընդգծել է նա: Միաժամանակ, փոխվարչապետն անդրադարձել է նաեւ համայնքների խոշորացմանը, նշելով, որ այդ գործընթացը բավականին ճկուն եւ լավ է ընթանում: Մասնավորապես, նա նշել է, որ խոշորացումը կնպաստի համայնքների ուժեղացմանը, այդ թվում ՝ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման պատճառով։ Արդյունքում, ինչպես նշել է Պապիկյանը, երկրում կմնա 68 համայնք, ինչը, նրա ասելով, Հայաստանի համար միանգամայն նորմալ ցուցանիշ է ։