Արմինֆո.Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը նախատեսում է 2 թունելների, 14 մեծ կամուրջների և բազմակիլոմետրանոց ճանապարհների կառուցում: Այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նշելով, որ արդեն գործարկվել է այդ տեղամասում շինարարական աշխատանքներ սկսելու մրցույթը։
Մասնավորապես, նա պատմել է, որ թունելների երկարությունը կլինի աննախադեպ եւ կկազմի 9 կմ: "Այսինքն, մենք կմտնենք Սիսիան եւ 2 թունելով կհայտնվենք Քաջարանում", - նշել է փոխվարչապետը:
Պապիկյանն անդրադարձել է նաեւ Կապանը եւ Տաթեւը (Տաթեւ-Աղվան) կապող Մ2 շրջանցիկ ճանապարհի կառուցմանը: Կառավարության ղեկավարի տեղակալը հաղորդել է, որ աշխատանքների զգալի մասն ավարտվել է (43 կմ ճանապարհ): Այս փուլում ընթանում է Վերին Խոտանան գյուղում մինչև 1 կմ երկարությամբ փոքր հատվածի շինարարությունը։ "Դա մեզ թույլ կտա Կապանից առանց խոչընդոտների տեղաշարժվել դեպի Մ2՝ Երևանի ուղղությամբ", - ասել է Պապիկյանը: Սակայն, նա նշել է, որ ձմռան շրջանում Տաթեւի ոլորանների հատվածում ոչ մեծ խոչընդոտներ կլինեն մեծ բեռնատարների համար։ "Բայց մենք փորձում ենք դա էլ կարգավորել", - վստահեցրել է փոխվարչապետը: Դրա հետ մեկտեղ, նա հաղորդել է Տաթեւ-Լծեն 18 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որը Մ2-ին կկապի Տաթեւի ոլորանները:
Բացի այդ, ըստ կառավարության ղեկավարի տեղակալի, կան հանրապետությունում 500 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների կառուցման ընթացիկ ծրագրեր:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |