Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2021թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 108.7 մլրդ դրամ' աճելով տարեկան 4.9%-ով (նախորդ տարվա 3,9% անկման դիմաց):
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, կապի ոլորտում գերիշխող հեռահաղորդակցության հատվածը (90,7 տոկոս մասնաբաժնով) 5,2 տոկոս աճ է արձանագրել (նախորդ տարվա 3,9 տոկոս անկման դիմաց)՝ ապահովելով 98,6 մլրդ դրամ հասույթ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ միայն 2021թ. սեպտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 2,5% - ով՝ հասնելով 12.7 մլրդ դրամի։ Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը սեպտեմբեր ամսին ավելացրել է 2,7 տոկոսով ՝ մինչեւ 11.6 մլրդ դրամ։
Որպես համեմատություն՝ նշենք, որ 2020թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 105.1 մլրդ դրամ, որից 95.2 մլրդ դրամը բաժին է ընկել հեռահաղորդակցության հատվածին։
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |