Երկուշաբթի, 8 Նոյեմբերի 2021 17:30
Ալինա Հովհաննիսյան

Միգրացիոն բացասական սալդոն աճել է 38,2 տոկոսով

Միգրացիոն բացասական սալդոն աճել է 38,2 տոկոսով

Արմինֆո.2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է բնակչության միգրացիայի 45730 դեպք, ինչը 15,8% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 

Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, արտերկրից Հայաստան է տեղափոխվել 14284 մարդ (տարեկան 18,8 տոկոս աճ), իսկ արտասահման է արտագաղթել 17270 մարդ (տարեկան 21,7 տոկոս աճ):

 

Միաժամանակ, ներհանրապետական միգրացիան կազմել է 28460 դեպք, ինչը 12,4 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։

 

Արդյունքում՝ 2021թ. հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում միգրացիայի բացասական սալդոն կազմել է 2986 մարդ' տարեկան 38,2% աճով:

 

Հիմնական երկրները, ուր նախընտրում են տեղափոխվել Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանն է, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Գերմանիան։

 

Զբոսաշրջության նպատակով հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 609 775 մարդ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից բարձր է 88,2 տոկոսով: