Չորեքշաբթի, 10 Նոյեմբերի 2021 19:28
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունը մտադիր է երկրի ճանապարհներին բեռնատար մեքենաների կշռման համակարգեր տեղադրել

ՏԿԵ նախարարությունը մտադիր է երկրի ճանապարհներին բեռնատար մեքենաների կշռման համակարգեր  տեղադրել

Արմինֆո.Երկրի գլխավոր ճանապարհներին նախատեսվում է բեռնատար մեքենաների կշռման համակարգ տեղադրել: Այդ մասին նոյեմբերի 10-ին ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին երկրում վերանորոգվել է շուրջ 1.5 հազար կմ ճանապարհ։ Հաշվի առնելով, որ բեռնատար մեքենաները կարող են վնասել ճանապարհային ծածկույթը, նախարարությունը նախաձեռնել է այդ ուղղությամբ իրավական գործընթաց։ Ինչպես պարզաբանել Է Սանոսյանը, այդ համակարգերը երթեւեկության ընթացքում կարձանագրեն տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը, ինչը կհանգեցնի այդ մեքենաները շահագործող ընկերությունների կամ ֆիզիկական անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության:

 

Բացի այդ, նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել երկրից դուրս գալու եւ երկիր մուտք գործելու ժամանակ։ Նա հիշեցրել է, որ այսօր գործում է երկիր մուտք գործելիս վճարումների համակարգ, սակայն գերատեսչությունը ծրագրում է սահմանել մեկ կիլոմետրի դիմաց վճար: "Հիմա քննարկումներ են ընթանում, ուզում ենք միաժամանակ երկու համակարգ ներդնել։ Եթե չստացվի զուգահեռաբար գործարկել այս երկու գործընթացները, ապա ի սկզբանե ցանկանում ենք ներդնել բեռնատար մեքենաների կշռման համակարգ", - ասել է Սանոսյանը ։