Արմինֆո. ԵԱՏՄ քաղաքացիների համար հասանելի կդառնան բոլոր միութենական պետությունների բանկերի վարկերն ու փոխառությունները: Այդ մասին նոյեմբերի 19 - ին Երեւան - Բիշքեկ - Մինսկ-Նուրսուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան՝ վկայակոչելով ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հայտարարությունը։
"Միության քաղաքացիները հետագայում անարգել կկարողանան վարկային միջոցներ ստանալ՝ անկախ գտնվելու երկրից եւ քաղաքացիությունից", - ընդգծել է նա: ԵՏՀ նախագահի օգնականը հաղորդել է, որ երկրների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել վարկային պատմությունների փոխանակման վերաբերյալ: Այս նախաձեռնությունը, նրա խոսքով, կնպաստի, այդ թվում ՝ փոխադարձ առևտրի խթանմանը։
Նշենք, որ այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ՌԴ վարչապետը հաղորդել է, որ հնգյակի երկրների միջև կստորագրվի վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագիր: "ԵԱՏՄ քաղաքացիները հավասար հնարավորություններ կստանան ողջ միության տարածքում փոխառություններ ստանալու համար դիմելիս։ Բանկերը կկարողանան ստուգել իրենց հաճախորդի պատմությունները՝ անկախ այն հանգամանքից, թե նա ինչ անձնագիր ունի, եւ, վերլուծելով ռիսկերը, համապատասխան որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ", - նշել է նա։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |