Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2021 19:56
Ալինա Հովհաննիսյան

Չի-Ֆուն Չան.  Հայաստանը կարող է դառնալ մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող

Չի-Ֆուն Չան.  Հայաստանը կարող է դառնալ մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող

Արմինֆո. Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության  թվայնացման հեռանկարները։ 

 

 

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հաղորդագրության համաձայն, համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

 

«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։  Ձեր երկիրը ներուժ  ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:

 

«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

 

«SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», - ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

 

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:

 

«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում:  SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:

 

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը: 

 

Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

 

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը,

 

«ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

 

Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում: Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

 

ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

 

Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԲԱՆԱ-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ):

 

Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության

 

եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո: Մասնակիցներն էին «Յունիքոմփ»-ի Համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «ԱԿԲԱ բանկ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և «Վիվա-ՄՏՍ» ընկերության Ներքին հսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:

 

***

Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի         4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

 

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում
IranImport Group -ը և Չաբահար ԱՏԳ-ն կսկսեն համագործակցելIranImport Group -ը և Չաբահար ԱՏԳ-ն կսկսեն համագործակցել
Հայաստանը բյուջետային վարկ կտրամադրի Իրան-Հայաստան 400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանըՀայաստանը բյուջետային վարկ կտրամադրի Իրան-Հայաստան 400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանը
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամՀայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ
Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի ՆԳՆ-ին Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի ՆԳՆ-ին "Նաիրիտ" գործարանում քիմիական նյութերի դեմ պայքարում
Կառավարությունը 34,7 մլն դրամ է հատկացրել առաջին աղբավայրի կառուցման նախագծի իրագործման համարԿառավարությունը 34,7 մլն դրամ է հատկացրել առաջին աղբավայրի կառուցման նախագծի իրագործման համար
Երեւանում  բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիաԵրեւանում  բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա
Թվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղություններըԹվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղությունները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում "Գազպրոմ" ուսումնական կենտրոնի գործունեության մասին համաձայնագրի ստորագրմանը
Կառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանումԿառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանում
"Էներգաարդյունավետ տարածաշրջաններ" նախագծի շնորհիվ Հայաստանում հասարակական շենքերի էներգասպառումը 40%-ով նվազել է
Հայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով
Ամերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկովԱմերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկով
Մարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել ՂազախստանումՄարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում
Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերըԷկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերը
Տուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբՏուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբ
2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը
Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՅուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBankԱնվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank
Հայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասինՀայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասին
Հարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասինՀարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասին
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել "Infosys Limited" ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներՆոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ ՄեսրոպյանըՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքներըՍանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները
ՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համարՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստըԵրևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններումԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԱզգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Խնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԽնայում ենք միասին․ IDBank և Իդրամ
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունՍերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունըOVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություններըԱսիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները
Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
Հայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումըՀայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումը
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականըՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականը
Փաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրքՓաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք
Հայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսումՀայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսում
Հայաստանում նախատեսվում է ներդնել  շարժական լայնաշերտ հասանելիության 5G տեխնոլոգիաներ
Հայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել ԻրանումՀայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել Իրանում
10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ
Այս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանըԱյս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանը
Կառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրաԿառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրա
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Գևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներինԳևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներին
Փորձագետ. Երեւանի կողմից հայկական Փորձագետ. Երեւանի կողմից հայկական "խաղաղ ատոմի" տեղափոխումն արեւմտյան ռելսերի վրա հղի է ռիսկերով՝ հանրապետության էներգետիկ անվտանգության համար
ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախինԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախին
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողովՀայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով
Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը ՀայաստանԺամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան
Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինԷվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Հայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրությունՀայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրություն
Դիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառումԴիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում
Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավորՉի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոսՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս
2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը
Ֆինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանաՖինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.11.2024
RUB3.86-0.02
USD389.450.26
EUR409.74-0.78
GBP491.95-0.73
CAD278.820.67
JPY25.220.23
CNY53.780.07
CHF440.701.28