Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021 15:03
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում կրճատվել է 3,1 տոկոսով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում կրճատվել է 3,1 տոկոսով

Արմինֆո. 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 6163.2 մլն կՎտ/ժամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 3,1% - ով, իսկ միայն հոկտեմբերին ավելանալով 5,8%-ով՝ մինչեւ 582,3 մլն կՎտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՋԷԿ-երը տարեկան 5,6%-ով ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ հասցնելով մինչեւ 2 750.9 մլն կՎտ/ժամ, ՀԷԿ-երը' 25.2%-ով' մինչև 1 959.3 մլն կՎտ/ժամ: Հայկական ԱԷԿ-ը, ընդհակառակը, 36,6 տոկոսով կրճատել է արտադրությունը՝ հասնելով մինչեւ 1 375,8 մլն կՎտ/ժամ։

 

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 11.3 հազար գիգաջոուլ ջերմային էներգիա՝ 63.2 տոկոս տարեկան անկմամբ:

 

Հողմային էլեկտրակայաններն արտադրել են 1 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 41.2% տարեկան անկմամբ: Իսկ արևային կայաններն արտադրել են 76.2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի՝ 4,4 անգամ գերազանցելով մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: