
Արմինֆո. Հայաստանում 2021 թվականի 10 ամիսներին ծնվել է 30 282 երեխա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երկրում ծնելիությունը տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 0,4 տոկոսով։ 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով կազմել է 12,3 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 12,2 տոկոսի դիմաց:
Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 27 136 մարդ, ինչը 6,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Երկրում մահացության գործակիցը կազմել է 11 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 10,3 պրոմիլի դիմաց:
Բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 3 146 մարդ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 32 տոկոսով։ Սակայն բնակչության բնական աճի գործակիցը կազմել է 2,3 պրոմիլ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 1,9 պրոմիլի դիմաց: