Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17 - ը դոլարային գործարքներն աճել են 37,2 տոկոսով՝ նախորդ շաբաթվա 2,4 տոկոս անկումից հետո (դեկտեմբերի 6-10-ը): Բացի այդ, հաշվետու շաբաթ՝ չորեքշաբթի արտարժույթի միջբանկային շուկայում կատարվել են նաեւ եվրոյով գործարքներ:
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում աճ են գրանցել դոլարային գործարքները, պահպանվել Է եվրոյոտով գործառնությունների տարբեր ուղղվածություն ունեցող դինամիկան. Առքի անկումը պահպանվել է վաճառքի աճի պայմաններում, իսկ ռուբլով գործառնությունների գծով առքի անկումն ուղեկցվել է վաճառքի աճի դանդաղմամբ: Արտարժույթի բորսայական հարթակն արդեն չորրորդ տարին դատարկ է։
Արդյունքում՝ 2021թ. դեկտեմբերի 13-17-ը դրամը սկսել է արժեվորվել ինչպես դոլարի նկատմամբ՝ 495-ից մինչև 481,5 դր/$1, այնպես էլ եվրոյի նկատմամբ՝ 557,5-ից մինչև 546 դր/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 6,8-ից մինչև 6,6 դր/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2020թ. դեկտեմբերի 17 - ին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմում էր 524,5 դր/$1, եվրոյի նկատմամբ՝ 640 դր/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 7,2 դր/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ ցույց է տալիս դրամի տարեկան արժևորումը դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 8.3 մլն դոլարի գործարք 484.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 486.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքի դիմաց), ինչպես նաեւ 1.2 մլն եվրո ծավալի գործարք 541.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, հաշվետու շաբաթ արտարժույթի միջբանկային շուկան, աշխատելով ամեն օր, առավելագույն ծավալը գրանցել է երեքշաբթի՝ 3 մլն դոլար:
Դրան զուգահեռ՝ արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 13-17-ը նախորդ ժամանակահատվածի համեմատ (դեկտեմբերի 6-10 - ը) դոլարի առք-վաճառքի թրենդը ծավալվել է 10,8-11,4 տոկոս անկումից մինչեւ 63,7-43,8 տոկոս աճ, եվրոյի առքը դանդաղել է 12,3 տոկոսից մինչեւ 1,5 տոկոս՝ վաճառքի աճի 2,2 տոկոսից մինչեւ 3 տոկոս արագացման դեպքում, իսկ ռուբլու գործարքներում առքի դինամիկայի 1 տոկոս աճից մինչեւ 4,5 տոկոս անկում շրջադարձը ուղեկցվել է վաճառքի աճի 8,5 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս դանդաղմամբ: Արդյունքում՝ հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է 189.1 մլն դոլար' 483.10 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.6 մլն եվրո' 543.87 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.8 մլրդ ռուբլի 6,53 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, եւ վաճառվել 152.98 մլն դոլար 488.08 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 24.1 մլն եվրո 552.22 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, եւ 1.6 մլրդ ռուբլի 6,65 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Նշենք, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում կատարել է, ընդհանուր առմամբ, 173.3 մլն դոլարի ինտերվենցիաներ, որից 156.3 մլն դոլար' վաճառքի (հունվար - սեպտեմբերին' 46.8 մլն դոլար, մարտին '34.8 մլն դոլար եւ ապրիլին' 74.7 մլն դոլար) եւ 17 մլն դոլարը' առքի (հունիսին' 7 մլն դոլար եւ սեպտեմբերին ' 10 մլն դոլար): Այդ ընթացքում վաճառքի փոխարժեքը հունվարյան 523,86 դրամ/1դոլարից բարձրացել է մինչեւ ապրիլի 530,06 դրամ/1դոլար (դեկտեմբերի 522,98 դր/$1-ի դիմաց), իսկ առքի փոխարժեքը հունիսյան 495,75 դրամ/1դոլարից նվազել է մինչեւ սեպտեմբերի 487,67 դրամ/1դոլար: Իսկ փետրվարին, մայիսին, հուլիսին եւ օգոստոսին Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում ինտերվենցիաներ չի իրականացրել։ Արտարժույթի ներբանկային շուկայում 2021 թվականի հունվար-սեպտեմբերին գնվել է ավելի քան 3.6 մլրդ դոլար, 586.2 մլն եվրո եւ ավելի քան 59.9 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 3.8 մլրդ դոլար, 762.5 մլն եվրո եւ 44.4 մլրդ ռուբլի, ինչը սեպտեմբերին ձեւավորել է 485,82 դրամ/1դոլար, 571,09 դրամ/1եվրո եւ 6,66 դրամ/1ռուբլի գնման փոխարժեք, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 489,49 դրամ/1դոլար, 578,84 դրամ/1եվրո եւ 7,05 դրամ/1ռուբլի՝ դեկտեմբերին առքի գծով 518,20 դրամ/1դոլարի եւ 626,25 դրամ/1եվրոյի, եւ վաճառքի գծով 521,46 դրամ/1դոլարի և 633,77 դրամ/1եվրոյի դիմաց: Արտարժութային միջբանկային շուկայում 2021 թվականի հունվար-սեպտեմբերին կատարվել են միայն 496.7 մլն դոլարի չափով դոլարային գործառնություններ, ինչն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժևորմամբ մինչև սեպտեմբերյան 487.54 դրամ/1դոլար՝ դեկտեմբերյան 522.61 դրամ/1դոլարից: Բորսայի արտարժութային հարթակը դատարկ է արդեն չորրորդ տարին: