Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021 15:29

Փորձագետ. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետեւանք է

Փորձագետ. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետեւանք է

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետևանք է։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

 

Իհարկե, ձեւականորեն համակարգը շարունակում է գործել, կառուցվում են նոր հզորություններ, արդիականացվում են հները, սակայն հարցը ոչ թե սպառողական պարադիգմի շրջանակներում, այլ անվտանգության տեսանկյունից դիտարկելիս մենք անխուսափելիորեն բախվում ենք ճգնաժամային միտումների, կարծում է փորձագետը: Եվ այդ իմաստով այն, ինչ իշխանությունները ներկայացնում են որպես սակագների բարձրացման պատճառ, իրականում համակարգային ճգնաժամի հետևանք է։

 

Ինչպես նշել է Դավթյանը, ՀԾԿՀ-ն, իսկ դրանից հետո նաեւ էլեկտրական ցանցերն առանձնացնում են երկու հիմնական պատճառ՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման խնդիրը եւ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար ներգրավված վարկի գծով վճարումների իրականացումը: Առաջին հայացքից ամեն ինչ ավելի քան օբյեկտիվ է թվում, սակայն հարցի ավելի խորը դիտարկման դեպքում տեսնում ենք հետևյալ պատկերը։ Նախ՝ "Հրազդան-5"-ի շահագործման խնդիրները պայմանավորված են արտաքին շուկաներ, մասնավորապես, Իրան արտահանման ռազմավարության ձախողմամբ։ Որպես երկրի խոշորագույն արտադրող օբյեկտներից մեկը՝ Հրազդան-5-ն ի սկզբանե ուղղված էր արտահանման ակտիվացմանը, դրա վրա էլ կառուցվում էր, ըստ էության, դրա շահագործման ողջ բիզնես մոդելը, որը, մասնավորապես, անմիջականորեն կապվում էր Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ օդային էլեկտրահաղորդման գծի շինարարության հետ՝ "Հյուսիս-Հարավ" (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակում։ Էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2019 թվականին, սակայն մինչ այժմ նախագիծը գտնվում է, մեծ հաշվով, կաթվածահար վիճակում, եւ պատրաստ չէ նույնիսկ կիսով չափ: Արդյունքում՝ մենք տեսնում ենք Թեհրանի եւ Բաքվի միջեւ էներգետիկ երկխոսության ակտիվացում՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան լոգիստիկայի էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու որոշմամբ։ Ինչ վերաբերում է ներքին տնտեսական արդյունքին, ապա, ըստ 2013 թվականի գազային համաձայնագրերի, բլոկի սեփականատիրոջ՝ "Գազպրոմ Արմենիա" ընկերության ներքին եկամտաբերության նորմը պետք է կազմի 9 տոկոս, այդ ցուցանիշը պետք է ապահովել այդ թվում "Հրազդան - 5"-ի մասով։ Դա լուրջ բեռ է ձեւավորում համակարգի վրա, ինչն անխուսափելիորեն ազդում է նաև սակագների վրա։ Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակի արդյունքում, բլոկի մասով սեփականատերը կուտակել է մինչև 100 մլն ԱՄՆ դոլարի պարտք և հայտարարում է գազի տուրբինի վերանորոգման համար 16 մլն եվրո ներդնելու անհրաժեշտության մասին։

 

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա, ըստ փորձագետի, վարկի գծով վճարումներն իսկապես ձեւավորում են լրացուցիչ սակագնային բեռ, սակայն խնդիրը նորից հանգում է կայանի վերանորոգման աշխատանքների ժամանակացույցից լուրջ հետ մնալուն: 2021 թ. սկզբից Երևանը սկսել է վարկի գծով վճարումները, մինչդեռ, ատոմակայանը ցանցին միացվել է միայն հոկտեմբերի կեսին։ Ստացվում է, որ այն պայմաններում, երբ ատոմակայանը ոչ մի կիլովատ չէր տալից ցանցին, հայկական կողմը սկսել էր վճարումները։ Ընդհանուր առմամբ, սակագների բարձրացումն անխուսափելիորեն կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական անվտանգության մակարդակի վրա, առաջին հերթին, արտացոլելով սպառողական գների աճի վրա, որոնք առանց այդ էլ հունվար-հոկտեմբեր ամիսներին 6,9 տոկոսով բարձրացել են, ինչն էլ, իր հերթին, հետեւանք էր ընթացիկ տարվա փետրվարին էլեկտրաէներգիայի սակագնի 3 դրամով բարձրացման