Ուրբաթ, 24 Դեկտեմբերի 2021 12:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը պտուղ-բանջարեղենի արտահանումը մեկ տարում ավելացրել է 38,5%-ով

Հայաստանը պտուղ-բանջարեղենի արտահանումը մեկ տարում ավելացրել է 38,5%-ով

Արմինֆո. Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը 2021 թ․ դեկտեմբերի 14-ի դրությամբ կազմել է առավել քան 200 հազար տոննա, ինչը 38,5%-ով ավելի է, քան 2020 թ․ ամբողջ տարվա և 41,3%-ով ավելի, քան 2019 թ․ ողջ ծավալը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջտում զետեղված հաղորդագրությունում:

 

«Արտահանման առաջատարներն են կարտոֆիլը, ծիրանը և լոլիկը։ Ակնկալվում է, որ 2021 թվականի արտահանման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 210-215 հազար տոննա», - ասվում է հաղորդագրությունում։