Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերների հետ ստորագրել է «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 4 մլն եվրո բյուջեով։ Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Ծրագիրը կօգնի ստեղծել Հայաստանում 4 տրամաչափման լաբորատորիաներ` համապատասխան չափման միջոցներով և սարքերով, և կպատրաստի այդ լաբորատորիաներին միջազգային հավատարմագրման ձեռքբերման համար։ Ծրագրի իրականացումը Հայաստանին թույլ կտա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները եւ կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը», - գրել է Վահան Քերոբյանը։