Երեթշաբթի, 28 Դեկտեմբերի 2021 15:29
Կարինա Մելիքյան

Մարտին Գալստյան. Պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ

Մարտին Գալստյան. Պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ամանորի նախաշեմին ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին և գործարար հանրությանը, կոչ անելով պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհում գնաճը չի թուլանում, և 2022 թվականը պարունակում է շոշափելի, ինչպես նախկինում, գնաճային ռիսկեր և մարտահրավերներ: Ինչպես հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, տարեմուտի ընդունելությանն իր ելույթում բանկի նախագահը, մասնավորապես, ասել է. 

 

«Ավարտին է մոտենում 2021 թվականը և հետահայաց նայելով կարելի է փաստել, որ այն մեր տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։ Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ կարողացել ենք պահպանել գների և ֆինանասական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ 

 

Այսպես, տարեսկզբից մենք բախվեցինք ՀՀ տնտեսություն ներթափանցած զգալի արտաքին գնաճային ճնշման։ Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի գերխնդիրն էր գների կայունությունն ապահովել տնտեսության համար նվազագույն ծախսերով։ Այդ առումով տարվա ընթացքում վարած մեր դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք շատ հավասարակշռված։ Ճիշտ է, գնաճը այսօր բարձր է մեր սահմանած նպատակային մակարդակից, բայց Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում այն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային ցուցանիշին։ Տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափավոր բարձրացումը թույլ տվեց նախևառաջ խուսափել գնաճի ավելի վատ սցենարից, խարսխել բնակչության գնաճային սպասումները՝ միևնույն ժամանակ չխոչընդոտելով պահանջարկի վերականգնումը։ Եվ չնայած մոտակա ամիսներին արդեն մենք ականատես կլինենք գնաճի ցուցանիշի որոշակի նվազման, սակայն ամեն դեպքում պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, և գալիք տարին դեռևս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր և մարտահրավերներ։

 

Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա։ Տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, և թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը։ Այնուամենայնիվ մեր ֆինանսական համակարգը ոչ միայն ունակ եղավ հաղթահարել այդ դժվարությունները, այլ նույնիսկ զգալի նպաստում ունեցավ երկրի տնտեսական խնդիրների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունները որոշակի բեռ վերցրեցին նաև սոցիալական խնդիրների աջակցման համար՝ ինչպես համավարակի, այնպես էլ պատերազմի հետևանքների հաղթահարման առումով։ Կարող ենք փաստել, որ վերջին տվյալներով արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում և գալիք տարին մենք վստահաբար կմտնենք և կավարտենք ֆինանսական միջնորդության դրական զարգացումներով։ 

 

Ընդ որում, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում գների և ֆինանսական կայունությունը ապագայում նույնպես երաշխավորված է, և դրա գրավականը ոչ թե առանձին ցուցանիշներ են, օրինակ միջազգային պահուստները, կամ բանկերի կապիտալը, այլ Կենտրոնական բանկի անձնակազմի գիտելիքն ու պրոֆեսիոնալ կարողություններն են, որոնք թույլ են տվել դիմագրավելու բազում ցնցումների և շատ անգամ են արժանացել մեր ներքին և միջազգային գործընկերների բարձր գնահատանքին։

 

2021 թվականի Կենտրոնական բանկի կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաև նոր ռազմավարությունը, որտեղ ներկայացված են Կենտրոնական բանկի առաքելությունը, տեսլականը և արժեքները, ինչպես նաև մեր կառույցի և քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները: Կցանկանայի հատուկ շեշտել մեր ռազմավարության համար անկյունաքարային հանդիսացող ֆինանսական ոլորտի թվայնացման օրակարգը։ Քսանմեկերորդ դարում թվային հասարակություն, թվային միջավայր և թվային հասանելություն ունենալն այլևս անհրաժեշտություն է և, կարծում եմ, թվայնացումը այն ուղին է, որը մեր քաղաքացիներին թույլ կտա օգտվել ավելի հասանելի և հարմար ֆինանսական ծառայություններից։ Կարծում եմ, որ թվային տնտեսություն և հասարակություն ձևավորելու Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ օրակարգը, Կառավարության առաջնորդման ներքո, կհանդիսանա ֆինանսների թվային վերափոխման հիմնաքարը և ուզում եմ հավաստիացնել, որ Կենտրոնական բանկը և ֆինանսական համակարգը ամենայն պատվախնդրությամբ է իրականացնելու իր վրա դրված բարձր պատասխանատվությունը։ 

 

Կարող ենք նաև փաստել, որ Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ, ինչն աստիճանաբար սկսում է արտահայտվել մեր գործունեության տարբեր ոլորտներում։ Այս ճանապարհին մենք զգում ենք մեր հասարակության, Ազգային Ժողովի և Կառավարության աջակցությունը և լիահույս ենք, որ մի քանի տարի հետո կունենանք էլ ավելի կարող, առաջադեմ, հետազոտական և նորարարական գերազանցության վրա հիմնված ամուր ինստիտուտ, որը կշարունակի առաջնորդել մեր տնտեսության զարգացումը գների և ֆինանսական կայունության ապահովման իր առաքելության ներքո։ 

Մաղթում եմ բոլորիս հա​ջողություններով և ձեռքբերումներով լի նոր տարի։  Շնորհավոր 2022 թվական»:

 

Նշենք, որ 2021 թվականին ՀՀ ԿԲ-ն վեց անգամ վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացման ուղղությամբ, ընդհանուր առմամբ, հունվարյան 5,25%-ից մինչև դեկտեմբերի 7,75%, ինչն ուղղված էր գնաճային սպասումների արմատավորմանը և գների կայունության ապահովմանը: Տարեկան պաշտոնական գնաճը (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների) 2021թ. նոյեմբերին հասել է 9,6%-ի՝ մեկ տարի առաջվա 1,6%-ից, միևնույն ժամանակ, աճել է նաև տարեկան բազային գնաճը (ըստ ՀՀ ԿԲ տվյալների)՝  2%-ից մինչև 8,4%: Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ըստ վիճակագրական տվյալների, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 5,2 տոկոսով (2020թ. նույն ժամանակահատվածում 7,2 տոկոս անկման դիմաց)՝ չհասնելով նախաքովիդյան 7,5 տոկոս աճին (2019թ. նույն ժամանակահատվածում), ընդ որում, արտաքին առեւտուրը դրսեւորել է 16,6 տոկոս երկնիշ աճ ՝ արտահանման եւ ներմուծման միտումների նման վարքագծի շնորհիվ, համապատասխանաբար, 19,4 եւ 15,1 տոկոս աճով:

 

2021 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի կեսերին չափավորել է մինչեւ 4,2 տոկոս (սեպտեմբերին կանխատեսվող 5,4 տոկոսից), ընդ որում, ակնկալելով տարեվերջին 8,4 տոկոսի մոտ գնաճի ձեւավորում՝ 2022 թվականին նպատակային 4 տոկոս շեմին մոտեցմամբ:

 

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ անկումը 2020 թվականին կազմել է 7,4 տոկոս (2019թ. 7,6 տոկոս աճի դիմաց), իսկ տարեկան գնաճը 2020թ. դեկտեմբերին կազմել է 3,7 տոկոս (2019թ. տարեկան 0,7 տոկոս գնաճի դիմաց): Արտաքին առևտրաշրջանառությունը, ըստ վիճակագրական տվյալների, 2020թ. հունվար-դեկտեմբերին տարեկան 13,2%-ով կրճատվել է՝ ներմուծման 17,7%-ով եւ արտահանման 3,9%-ով անկման պատճառով, այն դեպքում, երբ նախաքովիդյան համադրելի ժամանակաշրջանում (2019թ. հունվար-դեկտեմբեր) այդ ցուցանիշները ցույց են տվել, համապատասխանաբար, 10,4%, 10,8% և 9,4% աճ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75