Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021 17:06
Ալինա Հովհաննիսյան

ԵՄ-ն 2.7 մլն եվրո կուղղորդի Կապանում, Իջևանում և Դիլիջանում ծրագրերի իրականացմանը

ԵՄ-ն 2.7 մլն եվրո կուղղորդի Կապանում, Իջևանում և Դիլիջանում ծրագրերի իրականացմանը

Արմինֆո.Եվրոպական միությունը համաձայնագրեր է ստորագրել Հայաստանի երեք համայնքների՝ Կապանի, Դիլիջանի եւ Իջեւանի հետ, որոնք "Տնտեսական զարգացման տարածաշրջանային առաջնորդներ" ծրագրի շրջանակներում հաղթող են դարձել պիլոտային տարբեր նախագծերի իրականացման մրցույթում:

 

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵՄ առաքելության մամլո ծառայությունը, առաջիկա տարիներին Եվրամիությունն այդ նպատակով կուղղորդիի 2.7 մլն եվրո:

 

Մասնավորապես, "Սիմոնյան կրթական հիմնադրամի" հետ համագործակցությամբ Կապանի քաղաքային երկաթուղային կայարանի պատմական շենքում կստեղծվի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ IDEA հիմնադրամի, Զբոսաշրջության եւ ուրբանիզմի հիմնադրամի եւ Դիլիջանի Հհնրային կենտրոնի հետ համագործակցությամբ քաղաքում կբացվի Դիլիջան- FACTORY  քովորքինգ-կենտրոն, որը խորհրդային ժամանակներից լքված կարի ֆաբրիկայի տարածքում է:

 

Իջեւանում առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) եւ COWO-ի համագործակցության շրջանակներում կգործարկվի Իննոիջեւան հարթակը, որում կներգրավվեն նոր ինժեներական լաբորատորիաներ՝ "Արմաթ", "Իրական դպրոց" եւ քովորքինգ-Կենտրոն ձեռնարկությունների եւ մասնավոր անձանց համար:

 

"Ակնկալում ենք հաջորդ տարի այդ ծրագրերի մեկնարկը եւ դրանց հաջող իրականացումը ՝ ի նպաստ Հայաստանի մարզերի զարգացման", - ասված է հաղորդագրության մեջ: