Արմինֆո. Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնելն է, ինչն էականորեն կկրճատի նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը:
Նախագծի շրջանակում նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Նշվել է, որ զարգացնելով էլեկտրոնային ծանուցումների համակարգը` բարձրանում է հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն:
Առաջարկվում է նաեւ օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:
Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է էլեկտրոնային համակարգերի կատարելագործմանն ուղղված քայլերին, թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգի սահմանմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |