Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:
Wizz Air-ի ստեղծման գաղափարը ծագել է 2003 թվականի հունիսին, իսկ արդեն 2004 թվականի մայիսի 19-ին կատարվել է Կատովիցե քաղաքից առաջին չվերթը: Այսօր Wizz Air ընկերությունն առաջարկում է տարածաշրջանի 25 հիմնական օդանավակայաններից թռիչքներ ավելի քան 600 երթուղիներով. Վիեննա Ավստրիայում; Տուզլա Բոսնիա եւ Հերցեգովինայում; Սոֆիա եւ Վառնա Բուլղարիայում; Քութայիս Վրաստանում; Բուդապեշտ եւ Դեբրեցեն Հունգարիայում; Ռիգա Լատվիայում; Վիլնյուս Լիտվայում; Սկոպյե Հյուսիսային Մակեդոնիայում; Քիշնեւ Մոլդովայում; Կատովիցե, Վարշավա, Գդանսկ, Պոզնան եւ Վրոցլավ Լեհաստանում; Բուխարեստ, Կլուժ Նապոկա, Կրայովա, Յասի, Սիբիու եւ Տիմիշոարա Ռումինիայում; Բելգրադ Սերբիայում; Լոնդոն (Լուտոն) Մեծ Բրիտանիայում; Կիեւ Ուկրաինայում: 2016 թվականին Wizz Air ընկերությունը տարվա բյուջետային ավիափոխադրող է ճանաչվել առաջատար ճյուղային հրատարակության ՝ Air Transport World ամսագրի վարկածով: Airlineratings ընկերության վարկանիծով Wizz Air-ը 2020 թվականին դարձել է Եվրոպայի լավագույն բյուջետային ավիափոխադրողը:
Wizz Air-ը, ըստ ընկերության, արժեքային կողմնորոշման ավիաընկերություն է, որի նպատակն է ավիաթռիչքները հասանելի դարձնել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բնակիչների համար, ինչպես նաեւ նոր հնարավորություններ բացել ԵՄ-ում բոլոր ճանապարհորդների համար:
Wizz Air-ը մշտապես փնտրում է իր երթուղային ցանցի ընդլայնման եւ բյուջետային օդային փոխադրումների ծավալների ավելացման հնարավորություններ: Այսպես, 2019 թվին ընկերությունում հաղորդել են 2020-ի մարտից Հայաստան թռչելու մտադրության մասին, սակայն դրանք այդպես էլ չեն սկսվել կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Wizz Air լոուքոստերը Վիլնյուսի եւ Վիեննայի օդանավակայաններից Երեւան չվերթները պետք է սկսեր 2020 թվականի մարտի 20-ից: Չվերթները գործարկվել են 2021 թվականի երկրորդ կեսին։