Երեքշաբթի, 18 Հունվարի 2022 11:16

Բնապահպանական ծրագրերը Արմենալի առաջնահերթություն

Բնապահպանական ծրագրերը Արմենալի առաջնահերթություն

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարանն ավելի քան 45 մլն դրամ (կամ 94 հազար դոլար) է ներդրել է 2021 թվականի բնապահպանական միջոցառումներում։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

 

Այդ գումարի հիմնական մասը օգտագործվել է ձեռնարկության տարածքը էլեկտրոլիզի մասնաշենքերի ապամոնտաժման ժամանակ առաջացած շինարարական աղբից մաքրելու համար։ Մնացած միջոցներով մշակվել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացման եւ բարեկարգման նախագիծը, ինչպես նաեւ Քանաքեռի նախկին Ալյումինի գործարանի արտադրական թափոնների պահպանման վայրում հողի վերլուծություններ են կատարվել:

 

"Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք գործարանի ներսում ռեկուլտիվացնել 3,5 հեկտար տարածք", - հաղորդել է գործարանի աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական անվտանգության եւ բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը:

 

Նրա խոսքով ՝ 2011-2020 թվականներին գործարանը 8 մլն դոլար է ներդրել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերի իրականացման համար։ Այդ միջոցներով գործարկվել է AirPure ("մաքուր օդ") բարձրէէկոլոգիական կայանքը, որը բազմակի նվազեցնում է շարժիչային գոլորշիների արտանետումները մթնոլորտ, եւ նոր հովացման համակարգերի համալիրը, որոնք մոտավորապես 10 անգամ կրճատել են ձեռնարկության ջրօգտագործումը:

 

Նշենք, որ Արմենալ գործարանը 2000 թվականից մտնում է ՌուսԱլի կազմի մեջ ։ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման էր հանձնվել 1950 թվականին։