Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022 16:19
Նաիրա Բադալյան

Pegasus Airlines ավիաընկերության Ստամբուլ-Երեւան առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին

Pegasus Airlines ավիաընկերության Ստամբուլ-Երեւան առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին

Արմինֆո. Թուրքական Pegasus Airlines բյուջետային ավիաընկերությունը սկսել է Ստամբուլ - Երեւան չվերթի տոմսերի վաճառքը, որը կիրականացվի շաբաթական երեք անգամ։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին։ "Առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին։ Սպասվում է, որ շաբաթական 3 չվերթ կլինի", - ասել է գործակալության զրուցակիցը ։

 

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել էր փետրվարի 2-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցության բացման մասին: Հունվարի 10 - ին Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն համաձայնություն է տվել Երեւան - Ստամբուլ-Երեւան երթուղով չվերթներ իրականացնելու վերաբերյալ: