Ուրբաթ, 4 Փետրվարի 2022 12:06
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներով Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում

Վահան Քերոբյան. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներով Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում

Արմինֆո. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։

 

Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն

 

Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

 

Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի», - գրել է նախարարը։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի 11 ամիսներին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 24,1 տոկոսով' կազմելով 262.6 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 52,8 տոկոսով' մինչեւ 57.4 մլն դոլար, ներմուծումը' 17,8 տոկոսով ' մինչեւ 205.2 մլն դոլար: