
Արմինֆո.Փետրվարին ԵԱՏՄ-ում ընդունվել է կենսաթոշակային ապահովման ոլորտում Միության անդամ երկրների լիազոր մարմինների փոխգործակցության կարգը: Փետրվարի 22-ին Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այդ մասին հաղորդել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթընայ Օմուրբեկովան։ «Լիազորված իրավասու մարմինների միջև փոխգործակցությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Իսկ կենսաթոշակի նշանակման կարգը եւ չափը հաշվարկելը կատարվում է այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որի կենսաթոշակին հավակնում է աշխատողը", - ասել է նա։
Վարչության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակների արտահանումն իրականացվելու է միջազգային ֆինանսական կազմակերպության միջոցով։ Մասնավորապես, նա նշել է, որ այսօր դիտարկվում են Միջպետական բանկը եւ Եվրասիական զարգացման բանկը: "Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն ընտրում է բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակների արտահանում", - ընդգծել է Օմուրբեկովան:
Նշենք, որ 2021 թվականի վերջի դրությամբ, ՌԴ ՆԳՆ տվյալներով, Հայաստանից աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը Ռուսաստանում գերազանցել է 300 հազարը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ համատեղ մշակվել է ԵԱՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը: Դրա հիմնական նպատակը աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձեւավորումն է, պահպանումն ու իրացումը նույն պայմաններով, ինչ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիները։