Երեքշաբթի, 1 Մարտի 2022 17:33
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է գոյություն ունեցող բիզնեսն այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու գործընթաց

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է գոյություն ունեցող բիզնեսն այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու գործընթաց

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:

 

 «Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] : Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝ ընկերության անվանումը և ոլորտը, աշխատակիցների քանակը, տեղափոխման մոտավոր ժամկետները, տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,

պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

 

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship -ի եւ ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Ուկրաինա ՌԴ-ի ռազմական ներխուժման կապակցությամբ պաշտոնական ամսագրում հրապարակել է ռուսական պետական կառույցների եւ ձեռնարկությունների դեմ ոլորտային պատժամիջոցների հերթական փաթեթի տեքստը: Բացի ՊՆ-ից, նախագահի աշխատակազմից դրանում ընդգրկվել են էներգետիկ եւ արդյունաբերական հատվածի պետական մասնակցությամբ շուրջ 60 ընկերություններ՝  ներառյալ պաշտպանական համալիրը: