Չորեքշաբթի, 2 Մարտի 2022 17:59
Նաիրա Բադալյան

Փոխվարչապետը մեկնաբանել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը

Փոխվարչապետը մեկնաբանել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը

Արմինֆո. ԱՄՆ դոլարի աճը եւ, համապատասխանաբար, ազգային արժույթի փոխարժեքի նվազումը հուզական ցնցման արդյունք է, որն իր մեջ արմատական ոչինչ չի պարունակում։ Մարտի 2-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ դոլարը սահուն կերպով թանկացել է: Rate.am կայքի տվյալներով, հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 488 դրամ է (կանխիկ փոխանակման տեսակ), վաճառքի գինը 510 դրամ է: Միաժամանակ, ընթացիկ տարվա համար հաստատված պետական բյուջեում դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանվել է 477.45 դրամի մակարդակում:

 

"Դա հհհուզական ցնցում է, զգացմունքային երեւույթ է , եւ որեւէ ֆունդամենտալ բան չի պարունակում, առնվազն երեկ, այսօր, եւ, հավանաբար, վաղը: Համոզված եղեք, որ դա այդպես է, քանի որ տեղի չեն ունեցել արժեզրկմանը նպաստող մակրոտնտեսական փոփոխություններ։ Դա սովորական երևույթ է", - պարզաբանել է փոխվարչապետը։