Հինգշաբթի, 24 Մարտի 2022 18:48
Նաիրա Բադալյան

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ եկամուտների եւ գույքահարկի գծով կրկնակի հարկումը կբացառվի

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ եկամուտների եւ գույքահարկի գծով կրկնակի հարկումը կբացառվի

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2021 թ. նոյեմբերի 12-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թ. հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, արձանագրությամբ պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: