
Արմինֆո. ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ այսօր քննարկել ենք մեր երկրների պարենային անվտանգության պահպանման, գյուղատնտեսական ապրանքների եւ պարենային ապրանքների շրջանառության աճին առնչվող հարցեր: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո։
Նշենք, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի առյուծի բաժինն, ավանդաբար, մատակարարվում է ռուսական շուկա։
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, Հայաստանում պարենային անվտանգության հարցում ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկվում։ Որպես օրինակ նա հիշեցրել էր, որ ցորենի զգալի ծավալը հայկական շուկա է մատակարարվում Ռուսաստանից, իսկ եգիպտացորենը ՝ Ուկրաինայից։ Խաչատրյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմական պայմաններում խնդիրներ են առաջանալու տվյալ արտադրանքի փոխադրման առնչությամբ։ Բացի այդ, տվյալ պետությունների առջև խնդիր է լինելու ապահովել, առաջին հերթին, ներքին սպառումը, և նոր միայն մտածել այլ երկրներ մատակարարումների մասին։ Խաչատրյանը նշել էր, որ օբյեկտիվորեն, դա չի կարող անհանգստություն չառաջացնել։
"Պետությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի, հիմնավորումներ ներկայացնի, որ դիտարկվում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք չեզոքացվելու են։ Ստացվում է, որ բնակչությունն ու փորձագիտական հանրությունը բարձրացնում են այդ հարցերը, իսկ պետության շուրթերից լսում ենք, որ նման սցենարը քիչ հավանական է։ Եվ վերջ։ Բայց որքանո՞վ ենք մենք պատրաստ", - հարց էր տվել տնտեսագետը։
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

