
Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին պարենամթերքով կապահովի ողջ ծավալով եւ նվազագույն գներով։ Այդ մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Պետդումայի ագրարային կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Նիլովը ։
Այդ առումով նա նշել է, որ առանց դոլարի եւ եվրոյի հաշվարկները լուրջ հնարավորություն են երկու երկրների քաղաքացիների համար նվազագույն գների հասնելու համար ։ "Ազգային արժույթով հաշվարկները մեկն են այն թեմաներից, որոնք այսօր քննարկվում են, եւ հուսով եմ կընդունվեն համապատասխան որոշումներ", - ընդգծել է Նիլովը:
Նշելով, որ գլխավոր նպատակը տնտեսության մեջ փոխշահավետ հարաբերությունների զարգացումն է, նա կարեւորել է ագրարային համագործակցության ընդլայնումը՝ համարելով հեռանկարային: Ընդ որում, Նիլովը նշել է, որ երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները բավականաչափ արդյունավետ չեն օգտագործվում: Նա նշել է նաև Ռուսաստանի հսկայական հնարավորություններն ու ռեսուրսները, առաջին հերթին ՝ էներգետիկ, որոնք պետք է ուղղվեն դեպի երկիր։
Միևնույն ժամանակ, Նիլովը նշել է, որ տարբեր գնահատականներով, ՌԴ-ում չի օգտագործվում 40 մլն հա-ից մինչև 100 մլն հա վարելահող։ Նա եւս մեկ ռեսուրս է համարել մարդկանց, ովքեր կարող են աշխատել, բայց՝ համապատասխան վարձատրության դիմաց։ "Այդ հարցերը լուծելով ՝ Ռուսաստանը, հաստատ, կարող է իրեն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ բացառությամբ էկզոտիկ բանջարեղենի եւ մրգերի։ Մսի, կաթի, բանջաարեղենի առնչությամբ ոչ մի խնդիր չկա: Հետագայում էլ զարգացնելով ագրարային ոլորտը ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել ողջ աշխարհին խուսափել կատակլիզմներից, որոնք կապված են միլիոնավոր մարդկանց սովի հետ։ Այդ խնդիրը մենք դնում ենք մեր պատասխանատվության դաշտում", - ասել է նա։ Այդ կապակցությամբ Նիլովը մատնանշել է համագործակցության հնարավորությունները միութենական պետությունների, մասնավորապես, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: "Վերականգնել այն, ինչ մենք ունեցել ենք նախկինում, իսկ հետո առաջ շարժվել ՝ բազմապատկելով", - եզրափակել է նա:
Նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ագրոպարենային արտադրանքի ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է 19,8 տոկոսով ՝ մինչեւ 903,1 մլն դոլար, իսկ Հայաստանից ՌԴ արտահանման աճը 24,7 տոկոս է՝ մինչեւ 543,3 մլն դոլար: