Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022 17:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 31,6 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 31,6 տոկոսով

Արմինֆո.2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 046 գործարք, ինչը 31,6 տոկոսով ավելի է մեր տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկել 8,6% (նախորդ տարվա 7,2%-ի դիմաց):

 

Ըստ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, ավանդաբար անշարժ գույք վաճառող օտարերկրացիների թիվը գերազանցել է գնողների թիվը: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում 689 ոչ ռեզիդենտ անշարժ գույքի վաճառքի գործարք են կնքել, 318-ը' առքի, 39-ը' ինչպես առքի, այնպես էլ վաճառքի գործարքներ են կնքել: Արդյունքում՝ I եռամսյակում օտարերկրացիների կողմից գնվել է  անշարժ գույքի 357 օբյեկտ, վաճառվել է՝ 728-ը:

 

Ընդ որում, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 44,3%, որին հաջորդում են հողերը (22,4%), առանձնատները (17,1%), ավտոտնակներ (6,7%), հասարակական նշանակության շենքեր (5,6%), եւ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շինություններին (3,9%):

 

Ինչպես եւ առքի, այնպես էլ վաճառքի գործարքներում բնակարանների մասնաբաժինը ամենամեծն է' 44,5%, որին հաջորդում են հողերը (28,2%), առանձնատները (21,4%), ավտոտնակներ (2,9%), հասարակական նշանակության շենքեր (2,6%), արտադրական նշանակության շնություններ (0,4%):

 

Հայաստանում առավել ակտիվ անշարժ գույք են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական մի շարք երկրների և ԱՊՀ քաղաքացիները։