Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։
«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին», - ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |