Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի կառավարող խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն, ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու են միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող բաց բաժնետիրական ընկերությունները:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, մայիսի 3-ին ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունել է "Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքը, որի համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ից ԲԲԸ-ներիի հաշվապահական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված "Հաշվապահական հաշվառման մասին" օրենքի համաձայն հանրային հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների: Օրենքի նպատակն է արգելել ոչ մեծ, հաճախ չաշխատող ընկերություններին ներկայացնել այդ հաշվետվությունները, պարզաբանել է նա:
Գևորգ Պապոյանի կարծիքով, օրենսդրությունը պետք է անընդհատ կատարելագործվի, վերացնի կիրառման թերություններն ու բարդությունները։ Այս համատեքստում առաջարկվում է փոփոխություն Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածում, որի համաձայն, հաշվետվողականություն ներկայացնում են միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները:
Բացի այդ, նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կդառնա ոչ թե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների համար, այլ՝ նրանց համար, որոնք հրապարակայնորեն տեղաբաշխում են արժեթղթեր Հայաստանի Հանրապետության տարածքում կամ համապատասխանում են "Հաշվապահական հաշվառման մասին" ՀՀ օրենքի որոշակի քանակական չափանիշներին' շահույթի գծով, ակտիվների հաշվեկշռային արժեքի, աշխատողների թվաքանակի առումով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |