Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ Նաիրիտ գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, ովքեր աշխատում են 24 ժամյա ռեժիմով, 4 հերթափոխով: Ըստ համապատասխան հաշվարկների գործարանի 2022թ.-ի բոլոր՝ թվով 216 աշխատակիւցների աշխատավարձները, դրան հավասարեցված այլ վճարները ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարների մեկ ամսվա հաշվարկային գումարը կազմում է մոտավորապես 31000.0 հազ. դրամ, իսկ 12 ամսվա համար կազմում է մոտավորապես 372000.0 հազ. դրամ:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |